hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Չորեքշաբթի, Դեկտեմբեր 13

Այցելություն Հայաստանի ֆոնդային բորսա և Կենտրոնական բանկ 

Տնտեսագիտական ֆակուլտետի «Ֆինանսներ և վարկ» մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողները «Արժեթղթերի շուկա և բորսայական գործ», «Բանկային մենեջմենթ» առարկաներն առավել խորությամբ ուսումնասիրելու և դրանց գործնականում տիրապետելու համար դեկտեմբերի 6-ին այցելեցին ՀՀ ֆոնդային բորսա:

Նախաձեռնության հեղինակը Ֆինանսներ և վարկ ամբիոնի ասիստենտ Անի Գևորգյանն էր, ում կազմակերպչական ու մասնագիտական հարցերում օգնել էին նույն ամբիոնի դասախոս, տ.գ.թ., դոցենտ Կարինե Ավետիսյանը և ասիստենտ Աիդա Զարգարյանը: «Նասդաք Օէմէքս Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որն ունի շուրջ 17 տարվա պատմություն: Համընթաց շարժվելով արդի տեխնոլոգիական զարգացումներին՝ ընկերությունը շուկային տրամադրում է ամբողջապես ավտոմատացված առևտրային համակարգ և առևտրի իրականացման հարմարավետ պայմաններ: 2009թ. հունիսից Նասդաք Օէմէքս Արմենիայի կազմում գործում է նաև «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն: Առաջնորդվելով «Մեկ թիմ, մեկ նպատակ» սկզբունքով` Նասդաք Օէմէքս Արմենիան և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան արժեթղթերի շուկայի ենթակառուցվածքային կարևորագույն ինստիտուտներ են, որոնք ապահովում են Հայաստանի կապիտալի շուկայի արդյունավետ գործունեությունը:
Արդեն մոտ մեկ ամբողջ տասնամյակ է, ինչ ընկերությունը, որպես Հայաստանի արժեթղթերի կազմակերպված շուկա, շուկայի մասնակիցներին է առաջարկում լիովին ավտոմատացված էլեկտրոնային առևտրային հարթակ: Այսօր ընկերությունում իրականացվում է բաժնետոմսերի, կորպորատիվ և պետական պարտատոմսերի, արտարժույթի, վարկային ռեսուրսների առևտուր, ինչպես նաև Ռեպո և Սվոպ գործարքների կնքում՝ միաժամանակ շարունակելով աշխատանքներ տանել ֆինանսական այլ գործիքների համար հարթակների ստեղծման ուղղությամբ:
Նասդաք Օէմէքս Արմենիան Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (FEAS) և ԱՊՀ երկրների բորսաների միջազգային ասոցիացիայի անդամ է, իսկ 2008թ.-ից՝ նաև Հայաստանում ԱՄՆ Առևտրային պալատի անդամ: Այցի ընթացքում ուսանողներն ունկնդրեցին  ֆոնդային բորսայի մասնագետ Հ. Սալնազարյանի բանախոսությունը՝ բորսայի մասնակիցների, գործարքների բնույթի, ծավալի մասին: Հանդիպման ավարտին ուսանողները ստացած գիտելիքներն ամրապնդեցին քննարկումների, հարցուպատասխանի միջոցով՝ խորացնելով գործնական գիտելիքներն արժեթղթերի շուկայի, դրա ածանցյալ գործիքների վերաբերյալ:

***

Տնտեսագիտություն ֆակուլտետի Ֆինանսներ և վարկ ամբիոնի վերոհիշյալ դասախոսների գլխավորությամբ «Ֆինանսներ և վարկ» մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողները դեկտեմբերի 8-ին այցելեցին ՀՀ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն: Ուսանողներն արդեն երկրորդ անգամ էին այցելուների կենտրոնում. առաջին այցի ընթացքում ներկայացվել էր ԿԲ գործունեությունը, նպատակները, դրամավարկային քաղաքականության էությունն ու գործիքները, իսկ երկրորդ այցի նպատակն էր մանրմասն ծանոթանալ 2018 թվականից շրջանառության մեջ մտնող կոմպոզիտային (թուղթ՝ երկու կողմից պատված պոլիմերով) թղթադրամներին: IMG_7491_1
Ինչպես տեղեկացրեց Անի Գևորգյանը, 500 դրամ անվանական արժեքով «Նոյյան Տապան» թղթադրամը հավաքորդական է, 100.000 դրամանոցներ այլևս չեն թողարկվի, իսկ 2018 թվականը կարժևորվի ՀՀ Դրամի պատմության մեջ որպես առաջին կոմպոզիտային -երրորդ սերնդի թղթադրամներ շրջանառությամբ:


Անի Գևորգյան
Ֆինանսներ և վարկ ամբիոնի ասիստենտ

 

Մրցույթ ՀԱԱՀ-ի անձնակազմի համար Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում դասավանդելու/վերապատրաստվելու նպատակով

Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիր

Հայտարարություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունվար 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
31 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10