hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երկուշաբթի, Դեկտեմբեր 04

Կրթական համագործակցություն բարեկամ ժողովրդի հետ

2017թ. նոյեմբերի 29-ին ՀԱԱՀ-ի հյուրերն էին Լիբանանյան-կանադական համալսարանի պրեզիդենտ դոկտոր Ռոնի Աբի Նախլեն, Հոգաբարձուների խորհրդի նախագահ դոկտոր Յոլանդ Սալեմն ու Լիբանանում ՀՀ դեսպանության մշակութային հարցերով խորհրդատու Միրել Խանամիրյանը:

Այցելության ժամանակ նրանք հանդիպեցին ՀԱԱՀ ռեկտոր Ա. Թարվերդյանին և Հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Լ. Սարգսյանին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու համալսարանների միջև համագործակցության հնարավոր ուղիները, և հանդիպման երկու կողմերն էլ իրենց պատրաստակամությունը հայտնեցին սկսել և հետագայում հետևողականորեն խորացնել այն:
Լիբանանյան պատվիրակությանը հատկապես հետաքրքրում էր ՀԱԱՀ-ում հողային կադաստրի և հողաշինարարության հետ կապված մասնագիտությունների ուսումնական գործընթացը, ինչը հյուրերին ներկայացվեց Վարչատնտեսական դեպարտամենտի պետ-պրոռեկտոր Պ. Էֆենդյանի, Հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնի վարիչ Գ. Եղիազարյանի և Արտաքին կապերի դեպարտամենտի պետ Գ. Համբարձումյանի հետ հանդիպման ժամանակ: Հետագա ակտիվ համագործակցությունը ենթադրում է ոչ միայն դասախոսների և ուսանողների երկկողմանի փոխանակումներ, այլև վերոհիշյալ մասնագիտությունների գծով կրկնակի դիպլոմների շնորհում: Սա հիանալի առիթ է երկու բարեկամ ժողովուրդների համագործակցությունը խորացնելու հարցում:

Արտաքին կապերի դեպարտամենտի պետ
Գ. Համբարձումյան

 

Ուշադրությու´ն

Կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներ

Ուսման հնարավորություն Իտալիայի Սալերնոյի համալսարանում

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10