hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Երեքշաբթի, Սեպտեմբեր 12

Հանդիպում ռեկտորի հետ

Արդեն տասներորդ օրն է, ինչ Հայաստանի ազգային ագրարային համալսարանն իր հյուրընկալ դռներն է բացել ուսանողների առջև: Եթե բարձր կուրսեցիներն արդեն համալսարանն ընդունում են որպես հարազատ կրթօջախ, ապա քիչ ավելի այլ է խնդիրն առաջին կուրսեցիների հետ:

Նրանք երեկվա աշակերտներն են, որ ոտք են դրել բոլորովին մի այլ միջավայր, և թե ինչպես կդրսևորեն իրենց որպես ուսանող, հիմնականում կախված է համալսարանից, նրա պրոֆեսորադասախոսական կազմից, կոլեկտիվից:
Այսօրվա հանդիպումը ուսանողների հետ, որի նախաձեռնողը համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանն էր, միտված էր առաջին կուրսեցիների հետ բաց ու մտերմիկ զրույցի՝ բարձրաձայնելու բոլոր այն հարցերն ու խնդիրները, որոնք հուզում են նորեկներին:
Ա.Թարվերդյանը մանրամասն առաջին կուրսեցիներին ներկայացրեց համալսարանի հնարավորությունները՝ միջազգային համագործակ-ցության ընդլայնված ծրագրեր, հագեցած լաբորատորիաներ, հարուստ գիտական գրադարան, պրակտիկաների անցկացման համար ուսումնական տնտեսություններ և այլն: Ռեկտորը խոսեց նաև առաջին կուրսեցիներին հուզող մի կարևոր խնդրի՝ մրցույթի արդյունքում այլ մասնագիտությունում հայտնվելու մասին՝ հավաստիացնելով, որ չի լինի որևէ խոչընդոտ հետագայում նախընտրած մասնագիտություն տեղափոխվելու հարցում: Հանդիպման ընթացքում հնչեցին հարցեր, որոնց լուծման հետ կապված տրվեցին հասցեական հանձնարարականներ: Այնուհետև, ինչպես հավաստիացրեց ռեկտորը, ամեն օր՝ երկ.- ուրբաթ, ժամը 13:30-ից յուրաքանչյուր հարցով ցանկացած ուսանող կարող է դիմել ռեկտորատ:
Հանդիպմանը մասնակցում էին պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչներն ու դասախոսներ:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար ընդունվող փաստաթղթերի վերջնաժամկետը։

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Փետրվար 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10