hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Հինգշաբթի, Օգոստոս 24

Անասնաբուժական էքսկուրսիա

ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Սրապյանը 2017 թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 15-ը Էրազմուս+ ծրագրով ուսանել է Ռումինիայի Բանատի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալ-սարանում, որտեղ նա հնարավորություն է ունեցել տեսական գիտելիքներն առավելա-գույնս ամրացնել պրակտիկայով:

Շաբաթական 2-3 անգամ եղել ֆերմաներում և լաբորատորիաներում, ինչը մեծ հնարավորություն մասնագիտական փորձ ձեռք բերելու առումով: Ուսումնական նյութերի առավել հասանելիության և որակյալ մասնագետների պատրաստման համար կարևոր էին նաև առկա բոլոր անհրաժեշտ պայմանները և նորագույն սարքավորումները: Բուհի կայքի միջոցով հնարավոր էր գտնել անհրաժեշտ տեղեկատվություն, տնային հանձնարարություններ, ինչպես նաև կապ հաստատել դասախոսների հետ: «Պարտադիր ուզում եմ շեշտել պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասին, որն իր սրտացավ, ջերմ ու բարի վերաբերմունքով ավելի ու ավելի հետաքրքիր էր դարձնում ուսումնական գործընթացը` փորձելով մեզ փոխանցել առավելագույն գիտելիքներ»,- նշում է Անին:
Անգնահատելի են մասնագիտական այն փորձն ու գիտելիքները, որ Անին ձեռք բերեց ուսումնառության ընթացքում: Նա նշում է, որ արդեն իսկ անչափ կարոտում է Բանատի համալսարանը և օտարերկրյա ընկերներին:
Ուսումնառության ընթացքում Անին փորձել է բազմամշակութային ուսանողական միջավայրում ներկայացնել հային ու հայկականը: Իսկ անչափ հետաքրքիր անցած այդ օրերի համար Անին իր խորին շնորհակալությունն է հայտնում հարազատ ՀԱԱՀ-ին և Արտաքին կապերի դեպարտամենտի ողջ անձնակազմին:


Անի Սրապյան
ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության և
անասնաբուծության ֆակուլտետի ուսանողուհի

 

Հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերի օր

Հայ և ֆրանսիացի գիտաշխատողների գործունեությունը և ուսանողների փոխանակման ծրագրերն արժևորելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 19-ին ժամը 10:00-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Գիտություների ազգային ակադեմիայի գիտաժողովների դահլիճում կազմակերպում է «Հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերի օր»: Այս գիտաժողովը հայ ուսանողներին հնարավորություն կտա տեղեկանալու Ֆրանսիայում և Հայաստանում դոկտորանտուրայի շարժունակության հնարավորությունների մասին և ավելի մոտիկից ծանոթանալու հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերին:

...

Հայտարարություն

Լեհաստանում կայանալիք տեղեկատվական տոնավաճառին մասնակցելու հնարավորություն

Որպես Կրակովի Յագիելլոնիան համալսարանի գործընկեր` ՀԱԱՀ երկու աշխատակից հնարավորություն կունենա մեկնելու Լեհաստան` բուհը և նրա միջազգային գործունեությունը միջազգային գործընկերների համար նախատեսված շարժունության խթանմանը միտված տեղեկատվական տոնավաճառում ներկայացնելու համար: Միջոցառումը տեղի կունենա ս/թ նոյեմբերի 28-ից 29-ը Կրակովի Յագիելլոնիան համալսարանում: Մասնակիցների բնակության ծախսերը նոյեմբերի 27-ից 30-ը հոգալու է հրավիրող համալսարանը:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10