hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Ուրբաթ, Սեպտեմբեր 01

Մեկնարկեց նոր ուսումնական տարին

Այս՝ 2017-2018 նոր ուսումնական տարին պարտավորեցնող է բարձրագույն ուսումնա-կան հաստատությունների համար. ՀՀ կառավարությունը կրթական համակարգում նախաձեռնել է բարեփոխումների էական ծրագիր, որը նպատակ ունի համակարգում ապահովել արդի միջազգային կրթական չափանիշներին համապատասխան որակ:

Իսկ սա նշանակում է հետևողական և անմնացորդ նվիրումով աշխատանք: Ահա պատասխանատվության նման հաճելի «բեռով» էլ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկեց նոր ուսումնական տարին ու Գիտելիքի օրը:
ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի բակում են պրոֆեսորադասախոսական կազմը, ուսա-նողներ, մեծաթիվ ծնողներ: ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Յու. Մարմարյանի ողջույնի հակիրճ խոսքից հետո հնչում է համալսարանի հիմնը, ապա ձայնը տրվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր, ՀՀ ԳԱ ակադեմիկոս Արշալույս Թարվերդյանին, ով մասնավորապես ասաց. «Սիրելի ուսանողներ, համալսարանի ռեկտորատի և ողջ կոլեկտիվի անունից շնորհավորում եմ բոլորիդ նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա կապակցությամբ, առանձնակի շնորհավորում եմ առաջին կուրսեցիներին և խոսքս ուղղում նրանց: Դուք կատարել եք ճիշտ ընտրություն, մեր յուրաքանչյուր շրջանավարտ այսօր ապահովված է աշխատանքով: Ձեր պարտականությունն է լավ սովորել, ստանալ լավագույն կրթություն, որի համար համալսարանում կան բոլոր պայմանները՝ հարուստ գիտական գրադարան, հագեցած լաբորատորիաներ, ուսումնափորձնական տնտեսություններ, սպորտային կոմպլեքսներ և ամենակարևորը՝ որակյալ պրոֆեսորադասախոսական կազմ:
Գաղտնիք չէ, որ համալսարանը խիստ կարևորում է միջազգային կապերը: Այսօր մենք ունենք 60-ից ավել միջազգային պայմանագրեր: Դուք էլ, լավ սովորելու դեպքում, ունեք հնարավորություն շարունակելու ուսումը արտասահմանում՝ միայն թե վերադառնալու պայմանով: Սիրելի առաջին կուրսեցիներ, շնորհավորում եմ բոլորիդ Ագրարային համալսարանի ուսանող դառնալու կապակցությամբ և մաղթում կանաչ ճանապարհ ուսումնառության ողջ գործընթացում»:
Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողությանը, ծնողներին իր ողջույնի խոսքն ուղղեց ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, տեխն.գիտ. թեկնածու Սամվել Սարգսյանը, ով մասնավորապես նշեց. «Հպարտ եմ, որ ավարտել եմ Ագրարային համալսարանը: Որտեղ էլ աշխատել եմ՝ բիզնեսում, պետական կառույցներում, թե մի այլ տեղ, մշտապես զգացել եմ համալսարանի աջակցությունը: Բոլորիդ մաղթում եմ բարձր գիտելիքներ և ամենայն բարիք»:
Այնուհետև առաջին կուրսեցիներին, պրոֆեսորադասախոսական կազմին իրենց ողջույնի խոսքն ուղղեցին ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ, ՀԱԱՀ Ագրոբիզնեսի կազմակերպման և կառավարման ամբիոնի դոցենտ Մանվել Բադալյանը, Սննդի արդյունաբերության սարքավորումների, փաթեթավորման և կաշվի ու մորթու տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, տեխն.գ.դ., պրոֆեսոր Անահիտ Բեգլարյանը:
Համալսարանի ուսանողության անունից առաջին կուրսեցիներին ողջունեց և հետագա հաջողություններ ու ուսանողական ակտիվ կյանք մաղթեց Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Անդրանիկ Մաթևոսյանը: Իսկ առաջին կուրսեցիների անունից շնորհակալական խոսք ասաց Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող (ի դեպ՝ ամենաբարձր միավորներ հավաքած) Ալբերտ Աղաբաբյանը, ում ուսանողական գրքույկը և տոմսը հանձնեց ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Սարգսյանը: «Առանց գյուղատնտեսության չկա Երկիր մոլորակ»,- այսպես սկսեց իր ողջույնի խոսքը «Ֆերմերների ազգային միավորման» նախագահ տիկին Ռոզա Ծառուկյանը, ով նաև խոստացավ պրակտիկաների կազմակերպման հարցում մշտապես աջակցել բոլորին: Այնուհետև պարոն Մարմարյանը առաջին կուրսեցիներին ներկայացրեց համալսարանի պրոռեկտորներին, դեկաններին, քոլեջի և վարժարանի տնօրեններին: Ֆակուլտետների դեկաններն իրենց ուսանողներին ուղղորդեցին համապատասխան լսարաններ՝ մանրամասն իրազեկելու նրանց ուսանողական պարտականություններն ու իրավունքները, նաև ծանոթացնելու համալսարանի կարգուկանոնին:
Սիրելի առաջին կուրսեցիներ, ուսանողներ, հարգելի պրոֆեսորադասախոսական կազմ, շնորհավորում ենք բոլորիդ նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթում հաջողություններ կրթության և գիտության անսահման ծովում թևածելու և նոր հորիզոններ նվաճելու գործում: Թող նոր՝ 2017-2018 ուսումնական տարին լինի գիտելիքի ու բացահայտումների ժամանակաշրջան:

 

Ուսումը Սիլեսիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Ուսումը Շեցինի համալսարանում շարունակելու հնարավորություն

Դասավանդման/վերապատրաստման հնարավորություն Շեցինի համալսարանում

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 1 2

Գրանցվեք նորությունների համար

10