hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Օգոստոս 31

ՀԱԱՀ ասպիրանտն Էրազմուս+ ծրագիրի մասին

Էրազմուս+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում հնարավորություն ունեցա 2017 թ.-ի մարտի 1-ից մինչև հուլիսի 15-ը ուսումս շարունակելու Բանատի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում:

Որպես Էրազմուս ծրագրի ուսանող՝ Ռումինիայում աշխատեցի հարստացնել ոչ միայն մասնագիտական գիտելիքներս, այլև ընդլայնել մշակութային գիտելիքներս, հանդիպումներ ունենալ հյուրընկալ և հետաքրքիր մարդկանց հետ: Այս առումով կառանձնացնեի համալսարանի «Էրազմուսի ուսանողական ցանցը», որը համագործակցում է ինչպես Բանատի, այնպես էլ Ռումինիայի բոլոր քաղաքների ուսանողական կառույցների հետ: Միջազգային ուսանողների համար կազմակերպվում են ճանաչողական տարբեր միջոցառումներ Ռումինիայի ողջ տարածքում, դրանց շնորհիվ ձեռք բերեցի ընկերներ Եվրոպայի տարբեր երկրներից:
Ծրագրի ընթացքում իրականացրել եմ հետազոտական աշխատանք ԵՄ հարկաբյուջետային քաղաքականության շրջանակներում, ինչպես նաև մասնակցել եմ միջազգային գիտաժողովի, որտեղ քննարկվեցին գյուղատնտեսության կայուն զարգացման կառավարման մի շարք հիմնախնդիրներ Եվրոպական տարբեր երկրների գյուղատնտեսական ոլորտի մասնագետների հետ՝ միաժամանակ ներկայացրել եմ առանձին զեկուցում:
Կարող եմ փաստել, որ Էրազմուս+ ծրագիրն ինձ մեծ հնարավորություն ընձեռեց կատարելագործելու մասնագիտական գիտելիքներս և հմտություններս, որն, ինչ խոսք, կարևոր ձեռքբերում է ինձ համար:

Արտաշես Մաճկալյան
ՀԱԱՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի 2-րդ կուրսի ասպիրանտ

 

Հայտարարություն

Ասպիրանտուրայի ընդունելության հայտարարություն

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10