hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Հինգշաբթի, Հուլիս 20

Հայ-կորեական ձեռքսեղմում
գյուղատնտեսության ոլորտում

Հայ-կորեական համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում զարգացնելու նպատակով երկօրյա այցով Հայաստանում են Հարավային Կորեայի Հանրապետության Չոլա Բուք նահանգի գյուղատնտեսության կառավարման վարչակազմի գլխավոր տնօրեն Քիմ Չանգ Յոլը և Քան Սյունգ Գուն:

Կորեացի հյուրերի առաջին հանդիպման վայրը Հայաստանի ազգային ագրարային համալսարանն էր, որտեղ կայացած համատեղ գիտաժողովի ընթացքում բարձրաձայնվեցին երկու երկրների գյուղատնտեսության ոլորտներին առնչվող խնդիրներ՝ կապված կրթության և գիտության հետ: Գիտաժողովը վարում էր Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, ով, իր խոսքում կարևորելով գյուղատնտեսության շրջանակներում երկու երկրների միջև համագործակցությունը, նշեց, որ համատեղ աշխատանքները կարող են տալ իրենց դրական արդյունքները:

Երկու երկրների ագրարային ոլորտով զբաղվող գիտնականները ներկայացրին իրենց երկրների առջև ծառացած գյուղատնտեսական խնդիրները և դրանց հավանական լուծումները: Հայ գիտնականներն անդրադարձան մեր երկրի բուսաբուծության, բանջարաբուծության, անասնաբուծության, անասնաբուժության և մի շարք այլ թեմաների, այդ ոլորտներում իրենց  և արտադրողների ունեցած հաջողություններին:

Ագրարային համալսարանի գիտնականների ելույթներից հետո հյուրերը նկատեցին, որ իրենց երկիրը մենակ չէ խնդիրների առջև. Հայաստանում էլ, ինչպես և ամբողջ աշխարհում, գյուղատնտեսության զարգացման համար նույնատիպ ճանապարհներ է անհրաժեշտ գտնել: Պարոն Քանը ցանկություն հայտնեց քայլեր կատարել գիտնականների և դասախոսների, ապա նաև ֆերմերների փոխանակման ծրագրեր իրականացնելու ուղղությամբ, որին ի պատասխան, ռեկտոր Ա. Թարվերդյանը խոստացավ ելույթների վերլուծությունից և քննարկումից հետո բարձրաձայնել, թե հատկապես որ ուղղությամբ կարելի է համագործակցային ուղիներ հարթել:
Կորեական պատվիրակության հայաստանյան այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ:

 

Էթիկայի կանոնագրքի քննարկում

Ուսումը Կրակովի Յագիելլոնիան համալսարանում շարունակելու հնարավորություն

Հայտարարություն

ACE Armenia կազմակերպությունը հայտարարում է Work&Travel USA 2018 ծրագրի մեկնարկը, որը տալիս է հնարավորություն ուսանողներին իրենց ամառային արձակուրդներն անցկացնել ԱՄՆ-ում, ձեռքբերել միջմշակութային և աշխատանքային փորձառություն, առաջնորդական հմտություններ և ունենալ անմոռանալի հիշողություններ: Մասնակիցները հնարավորություն ունեն նաև մասնակցելու Վաշինգտոնի համալսարանի «Քաղաքացիական առաջնորդության դասընթացներին» ՝ ստանալով հավաստագիր: Տեղերը սահմանափակ են: Մանրամասներն՝ այստեղ:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10