hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Երեքշաբթի, Հուլիս 18

Հերթական այցը ՀԱԱՀ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում

Հուլիսի 6-ից 14-ը ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտ էր այցելել Կրակովի Յագիելլոնիան համալսարանի (Լեհաստան) միջազգային բաժնի աշխատակից Բարբարա Խմիելովսկան` երկու համալսարանների միջև կնքված «Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում:

Այցի առաջին օրը հյուրը մասնակցեց Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովայի նախաձեռնությամբ Եվրասիա միջազգային համալսարանում կազմակերպված ՀՀ բուհերի միջազգային բաժինների ներկայացուցիչների հանդիպմանը, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀԱԱՀ Արտաքին կապերի պետ Գարեգին Համբարձումյանը: Հանդիպման շնորհիվ հյուրը հնարավորություն ունեցավ ծանոթանալու ՀՀ բուհերում միջազգային հարաբերությունների զարգացմանն ու ծրագրերի իրականացման հետ կապված դժվարություններին և ոլորտում առկա մարտահրավերներին:
Այցի հաջորդ օրերի ընթացքում ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտում Բ. Խմիելովսկան և դեպարտամենտի աշխա-տակիցները քննարկումներ ունեցան համալսարանների միջազգային գործունեու-թյան, աշխատանքների բաշխման, տվյալների բազայի մշակման, շարժունության կազմակերպման և փոխանակման ծրագրերում ուսանողների և աշխատակիցների մասնակցության խրախուսման վերաբերյալ: Բ. Խմիելովսկան ներկայացրեց Կրակովի Յագիելլոնիան համալսարանի պատմությունը և կառուցվածքը, միջազգային ոլորտում տարված աշխատանքները, համալսարաններում «Welcome Center»-երի առկայության կարևորությունը և այլն:
Հյուրը եղավ ՀԱԱՀ տարբեր բաժիններում և ծանոթացավ համալսարանական կյանքին: Հյուրընկալվեց Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում, «Ի-Վի-Էն» գինու ակա-դեմիայում, Անատոմիական գիտաուսում-նական թանգարանում, Պատմության թանգարանում և Գինեդարանում:
ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտի աշխատակիցների միջոցով Բ. Խմիելովսկան ոչ միայն ծանոթացավ Ագրարային համալսարանին, դեպարտամենտի կողմից իրականացված միջազգային ծրագրերին ու դրանց շնորհիվ համալսարանի ձեռքբերումներին, այլև ընդգրկվեց մի շարք մշակութային միջոցառումներում` ծանոթանալով Հայաստանին և հայ ժողովրդի պատմությանը, սովորույթներին:

 

Էթիկայի կանոնագրքի քննարկում

Ուսումը Կրակովի Յագիելլոնիան համալսարանում շարունակելու հնարավորություն

Հայտարարություն

ACE Armenia կազմակերպությունը հայտարարում է Work&Travel USA 2018 ծրագրի մեկնարկը, որը տալիս է հնարավորություն ուսանողներին իրենց ամառային արձակուրդներն անցկացնել ԱՄՆ-ում, ձեռքբերել միջմշակութային և աշխատանքային փորձառություն, առաջնորդական հմտություններ և ունենալ անմոռանալի հիշողություններ: Մասնակիցները հնարավորություն ունեն նաև մասնակցելու Վաշինգտոնի համալսարանի «Քաղաքացիական առաջնորդության դասընթացներին» ՝ ստանալով հավաստագիր: Տեղերը սահմանափակ են: Մանրամասներն՝ այստեղ:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10