hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Երեքշաբթի, Հուլիս 11

Հայաստանյան բուհերի ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը

Հուլիսի 6-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված ՀՀ բուհերի միջազգային բաժինների ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Ինչպես նախկին երկու հանդիպումների ժամանակ, այս անգամ ևս

քննարկումներ տեղի ունեցան միջազգային ծրագրերի իրականացման գործընթացի վերաբերյալ, մասնավորապես` Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի իրականացման ընթացքում ձեռք բերված փորձի և առկա դժվարությունների մասին: Այս առնչությամբ հանդիպման ընթացքում ելույթներով հանդես եկան Եվրասիա միջազգային համալսարանի Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Արտաքին կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը: Վերջինս իր ելույթի ընթացքում ներկայացրեց ՀԱԱՀ-ում միջազգային ծրագրերի իրականացման առանձնահատկությունները, Էրազմուս+ ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ի հետ համագործակցող եվրոպական բուհերը, ծրագրի շնորհիվ ձեռք բերված համագործակցության արդյունքում նոր ծրագրերի մասնակցության հնարավորությունները, ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտի դերն ու գործունեությունը: Գ. Համբարձումյանը խոսեց նաև համալսարանում միջազգային ծրագրերին մասնակցության հայտերի ներկայացման, փոխանակման մրցույթների կազմակերպման և ընտրությունների անցկացման առանձնահատկություների, ծրագրերի և դեպարտամենտի աշխատանքների մասին տեղեկատվության տարածման միջոցների և համալսարանի միջազգային գործունեության հետ կապված առկա մարտահրավերների վերաբերյալ:
Հանդիպման երկրորդ կեսը նվիրված էր արտերկիր մուտք գործելու ընթացակարգին և դեսպանատների հետ կապի հաստատմանն ուղղված աշխատանքներին: Այս մասին ներկաների հետ զրուցեցին «Թրավել Քլաբ» տուրիստական գործակալուլության ներկայացուցիչները:
Հանդիպման վերջում «Էրազմուս+ ծրագրի շրջանակներում Ավստրիայի, Հունգարիայի և Սլովակիայի հետ համագործակցության հաստատման մեթոդները» թեմայով շնորհանդես ներկայացրեց Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան: Վերջինս խոսեց նաև միջազգային ոլորտում բուհերի ներկայացուցիչներից ակնկալվող հետագա աշխատանքների և հաջորդ հանդիպումների կազմակերպման մասին:
Հարկ է նշել, որ հանդիպմանը ներկա էր նաև Կրակովի Յագիելլոնիան համալսարանի (Լեհաստան) Միջազգային կապերի բաժնի աշխատակիցը, որն այդ ժամանակ վերապատրաստման նպատակով ՀԱԱՀ-ի հյուրն էր Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում:
Ընդհանուր առմամբ ամբողջ հանդիպման ընթացքում մասնակիցների կողմից ակտիվ քննարկումներ տեղի ունեցան և ներկայացվեցին միջազգային գործունեության հետ կապված խնդիրները և դրանց լուծման ուղիները:

 

Ամբողջությամբ ֆինանսավորվող ծրագիր ԱՄՆ-ում

Հայտարարություն

ԱՇԽԱՏԱՆՔ - Ռեգիոնալ Մենեջեր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10