hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Ուրբաթ, Հուլիս 07

ՀՀ ԳԱԱ նախագահության արտագնա նիստ ՀԱԱՀ-ում

Հուլիսի 7-ին, ՀԱԱՀ-ում կայացավ ՀՀ ԳԱԱ նախագահության կենսաբանական խումբ մասնագիտությունների, գյուղէկոնոմիկայի եւ մեխանիկայի ոլորտների հիմնահարցերին նվիրված արտագնա նիստ: ՀԱԱՀ ռեկտոր, ակադեմիկոս Արշալույս Թարվերդյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին նիստը բուհում հրավիրելու համար եւ հույս 

հայտնեց, որ սա համագործակցության նոր հարթակների ձեւավորման հնարավորություն կտա. «Եւ խնդիրները կլուծվեն ավելի արագ ու արդյունավետ»:
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ ավանդաբար ամուր են եղել ԳԱԱ աշխատակիցների կապերը բուհերի հետ՝ նրանք դասավանդում են համալսարաններում, մասնակցում են հետազոտական աշխատանքների: Սակայն, համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտություն կա եւ «Սկսում ենք ագրարային համալսարանից»: 
Օրակարգում ընդգրկված էին հրատապ հարցեր, որոնց լուծումները ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի տնտեսության, սոցիալական կյանքի, հանրային առողջության, սննդի անվտանգության, գյուղմթերքների արտադրության արդյունավետության բարձրացման տեսանկյունից, ի մասնավորի՝ բուսաբուծական արտադրության, անասնաբուծության-տոհմաբուծության, անասնաբուժության, գյուղմեքենայացման, գյուղատնտեսության ապահովագրության եւ կոոպերացիայի: Քննարկումները շահագրգիռ եւ կառուցողական էին: Գիտնականները համատեղ դիտարկեցին ոչ միայն ծառացած հարցերը, այլեւ դրանք հաղթահարելու ուղղությամբ՝ ՀՀ ԳԱԱ համակարգի հաստատությունների հետ համագործակցության եզրերը: 
Ագրարայինցիները ներկայացրեցին նաեւ հստակ հիմնավորված առաջարկություններ, իրենց հետազոտությունների արդյունքները, որոնք պատրաստ են հենց այսօրվանից ագրոպարենային ոլորտում ներդրվելու: 
ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի տպավորությամբ իր տեսակի մեջ առաջին անգամ իրականացված այս ձեռնարկն ակադեմիա-բուհ-ճյուղային հաստատություններ շղթայի ջանքերը կոորդինացնելու լավ հնարավորություն է տալիս: Համալսարանական եւ գիտական հաստատությունների ցանցերի ստեղծումը մոտ ապագայի հրամայականներից է: 
Ամփոփելով նիստը՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը խոստովանեց, թե սկզբում մտավախություն ուներ, որ փոխադարձ հետաքրքրությունները կարող են շատ չլինել, սակայն. «Շատ գոհ եմ հանդիպումից: Շատ լավ աշխատանք էր կատարվել հիմնախնդիրները ներկայացնելու առումով: Հիմա արդեն համագործակցության շուրջ վեց ծրագիր է ուրվագծվում. Օրինակ՝ գենային լաբորատորիայի հիմնում»: Ներկաները համակարծիք էին՝ բոլորս լայն համագործաիկցության կարիք ունենք, իսկ միասնական ուսումնասիրությունների դեպքում կմեկտեղվեն փորձարարական հնարավորություններն ու ներուժը: Գիտնականները համոզված են, որ դրական տեղաշարժերը երկար սպասել չեն տա, եւ մոտ ապագայում մենք կունենանք էլ ավելի մեծ, շոշափելի եւ գոհացնող արդյունքներ: Չէ որ բոլոր հետազոտությունները կատարվել են մեր բնակլիմայական պայմաններին համապատասխան:

Անի ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ

 

Ամբողջությամբ ֆինանսավորվող ծրագիր ԱՄՆ-ում

Հայտարարություն

ԱՇԽԱՏԱՆՔ - Ռեգիոնալ Մենեջեր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10