hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Ուրբաթ, Հուլիս 07

Ճանապարհ դեպի կյանք

IMG_2045Հայաստանի ազգային ագրարային համալ-սարանին այսօր հրաժեշտ տվեց Տնտե-սագիտական ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտների ևս մեկ սերունդ: Նրանցից շատերը վաղն արդեն իրենց մասնա-գիտական որակներն ի ցույց կդնեն մեր երկրի ու, ինչու ոչ, արտասահմանյան համապատասխան կառույցներում, շատերը 

սեպտեմբերին կվերադառնան արդեն հարազատ դարձած կրթօջախ՝ Ագրարային համալսարան՝ կրթությունը շարունակելու մագիստրատուրայում: Ոմանք էլ ձեռքները կառնեն զենքը՝ անձնվիրաբար պաշտպանելու հայրենիքի սահմանները:
Տնտեսագիտական ֆակուլտետի բակալավրիատին հրաժեշտ տվեց 259 շրջանավարտ, որոնցից 26-ը ստացավ գերազանցության վկայական՝ կարմիր դիպլոմ: Շրջանավարտ-մասնագետներին իր բարեմաղթանքի խոսքն ուղղեց Տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանը. «Սիրելի շրջանավարտներ, կարծես երեկ էր՝ դիմավորեցինք, ուղղորդեցինք Ձեզ դեպի գիտության հորիզոններ, առաջին ցուցումները տվեցինք տնտեսագիտության կրթական ոլորտ ոտք դնելու ճանապարհին: Հիմա արդեն հրաժեշտ

ենք տալիս: Այս տարիների ընթացքում միասին հաղթահարել ենք բազմաթիվ փորձություններ՝ ամբարելով անհրաժեշտ գիտելիքներ, մասնակցել ինտելեկտուալ, սպորտային խաղերի»: Դեկանը, բարի ճանապարհ մաղթելով շրջանավարտներին, իր երախտիքի խոսքը հղեց շրջանավարտների ընտանիքներին, նրանց ծնողներին ու հարազատներին, ովքեր այս տարիներին ամեն ինչ արել են, որպեսզի իրենց զավակները կարողանան լիարժեք կրթություն ստանալ:
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին Տնտեսագիտական ֆակուլտետի Ագրոպարենային համակարգի էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Վարդան Ալեքսանյանը, Ագրոբիզնեսի կազմակերպման և կառավարման ամբիոնի վարիչ Հայկ Ղազարյանը, Ֆինանսներ և վարկի ամբիոնի վարիչ Սաթենիկ Մկրտչյանը, դասախոսներ և աշխատակիցներ, ովքեր յուրաքանչյուրն իրեն բնորոշ՝ մայրական-հոգատար, եղբայրական-կամեցող նվիրվածությամբ կանաչ ճանապարհ մաղթեցին երիտասարդներին՝ հուսալով, որ ամենքն իր արժանի տեղը կգտնի խառնիխուռն կյանքում: «Ցանկանում եմ, որ Դուք կարողանաք բարձր պահել մեր համալսարանի անունը և տնտեսագետի պատիվը»,-իր խոսքում ասաց հաշվապահական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ Ջուլիետա Գևորգյանը: Ագրարային համալսարանի Տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողներից շատերը մինչև դիպլոմները ստանալն արդեն աշխատանքի են անցել տարբեր կառույցներում, հատկապես՝ բանկային համակարգում:

 

Ի գիտություն

Հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերի օր

Հայ և ֆրանսիացի գիտաշխատողների գործունեությունը և ուսանողների փոխանակման ծրագրերն արժևորելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 19-ին ժամը 10:00-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Գիտություների ազգային ակադեմիայի գիտաժողովների դահլիճում կազմակերպում է «Հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերի օր»: Այս գիտաժողովը հայ ուսանողներին հնարավորություն կտա տեղեկանալու Ֆրանսիայում և Հայաստանում դոկտորանտուրայի շարժունակության հնարավորությունների մասին և ավելի մոտիկից ծանոթանալու հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերին:

...

Հայտարարություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10