hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Ուրբաթ, Հուլիս 07

Միջազգային շաբաթ Մինհոյի համալսարանում

Հունիսի 19-23-ը Մինհոյի համալսարանում (Բրագա, Պորտուգալիա) կազմակերպված միջազգային շաբաթը նվիրված էր Էրազմուս ծրագրի 30-ամյակին: Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում կազմակերպված վերապատրաստմանը ՀԱԱՀ-ից մասնակցում 

էին Արտաքին կապերի դեպարտամենտի արտասահմանյան երկրների հետ կապերի բաժնի մասնագետ Լուսինե Թովմասյանը և դրամաշնորհային ծրագրերի բաժնի թարգմանիչ Նաիրա Աթանեսյանը:
Միջազգային շաբաթը մեկնարկեց տարբեր երկրների գործընկեր բուհերի մասնակիցների ելույթներով և ազգային խոհանոցի ներկայացմամբ: Բուհերի միջազգային բաժինների ներկայացուցիչների համար նախատեսված աշխատանքային թեմաները վերաբերում էին միջազգայնացման մարտահրավերներին, Էրազմուս+ ծրագրի առավելություններին ու խոչընդոտներին,

փոխանակման ծրագրերում ուսանողների և դասախոսների ներգրավմանը, ծրագրի մասին տեղեկատվության հասանելիությանը և իրազեկմանը, մասնակցության խթանմանը և այլն: Ծրագրի շրջանակներում մասնակիցները եղան Մինհոյի համալսարանի՝ Բրագա և Գիմարայշ քաղաքներում գտնվող մասնաշենքերում, բուհի տարբեր ինստիտուտներում, ծանոթացան համալսարանի կառուցվածքին և համապատասխան բաժինների գործունեությանը:
Այցն արժեքավոր էր ՀԱԱՀ-ի համար, քանի որ մասնակից բուհերի գործընկերների հետ ձեռք բերվեցին պայմանավորվածություններ համագործակցության հաստատման վերաբերյալ, ինչպես նաև տեղի ունեցավ փորձի փոխանակում` միջազգային ծրագրերի առավել արդյունավետ իրականացման ուղղությամբ:

Արտաքին կապերի դեպարտամենտ

 

Ամբողջությամբ ֆինանսավորվող ծրագիր ԱՄՆ-ում

Հայտարարություն

ԱՇԽԱՏԱՆՔ - Ռեգիոնալ Մենեջեր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10