hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Հուլիս 06

Միջազգային վերապատրաստում Էստոնիայի համալսարանում

Հունիսի 11-ից 18-ը Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ Արտաքին կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանը հյուրըն-կալվել էր Էստոնական բնական գիտությունների համալսարանի միջազգային կապերի բաժնում:
Այցից հետո Զարինեն մեծ տպավորությամբ է պատմում Տարտու քաղաքի Էստոնական բնական գիտությունների համալսարանի մասին, որը գյուղատնտեսության և անտառային տնտեսության բնագավառում համարվում է աշխարհի 100 լավագույն համալսարաններից մեկը: Բուհը հագեցած է 

ժամանակակից տեխնոլոգիաներով: Այն Էստոնիայի ամենականաչ համալսարանն է, ունի ճամբար՝ իր բոլոր հարմարություններով: 
Էրազմուս+ ծրագրի համակարգող Էդա Տուրսկը ՀԱԱՀ-ի ներկայացուցչին ծանոթացրել է համալսարանի ակադեմիական անձնակազմի հետ: «Մենք շրջեցինք կլինիկաներում ու լաբորատորիաներում, քննարկեցինք ուսանողների փոխանակման հնարավորությունը մեր համալսարանների միջև,-պատմում է Զարինեն: - Այցը նշանակալից էր, քանի որ հանդիպումների արդյունքում ձեռք բերվեց բուհերի ենթակառուցվածքների, ուսումնական գործընթացների և շարժունության կազմակերպման մեխանիզմների երկկողմ` առավել հստակ և ամբողջական պատկերացում»: Զ. Պողոսյանը նշում է նաև, որ Էստոնական բնական գիտությունների համալսարանը պատրաստ է շարունակել Էրազմուս+ ծրագրի շրջանակներում համագործակցել ՀԱԱՀ-ի հետ և ուսանողներ հյուրընկալել մեր համալսարանից: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Էդա Տուրսկին ջերմ ընդունելության և շարժունության ողջ ընթացքում ցուցաբերած աջակցության համար»,-հավելում է Զ. Պողոսյանը:

 

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Սալերնոյի համալսարանում սովորելու համար

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ՝ ուսումը Սալերնոյի համալսարանում (Իտալիա) շարունակելու համար: Ուսման տևողությունը 6 ամիս է: ՀԱԱՀ-ից Սալերնոյի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանա 1 ուսանող։ Եվրոպական հանձնաժողովը հոգալու է ուսանողների ճանապարհածախսը` 360 եվրո և ամսական տրամադրելու է 850 եվրո կրթաթոշակ։

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Գրանցվեք նորությունների համար

10