hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Երկուշաբթի, Հուլիս 03

«Իմ ֆինանսների ամիս-2017»

ՀՀ կենտրոնական բանկի և ֆինանսական տարբեր կազմակերպությունների աջակ-ցությամբ իրականացվող «Իմ ֆինանսների ամիս-2017» ծրագիրն արդեն 4 տարի զարգացնում է հանրության ֆինանսական կարողությունները` գիտելիքների խորացման, հմտությունների ձևավորման և իրազեկման բարձրացման ամենամյա միջոցառումների արշավով: «Իմ ֆինանսների ամիս-2017»-ի հաջողության մասին վկայում է տարեցտարի ներգրավվող շահառուների թվի աճը՝ հանրապետության մասշտաբով:

Այս տարի ևս ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնած ծրագրում ներգրավվել էին Երևանի և ՀՀ մարզերի տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ: Ծրագրին ակտիվ մասնակցում էին նաև ՀԱԱՀ տնտեսագիտական ֆակուլտետի ԱՊՀ ֆինանսների կառավարում մասնագիտության մի խումբ ուսանողներ, որոնցից մի քանիսը հաղթող ճանաչվեցին երկու անվանակարգում: Մասնավորապես, «Վերամշակման մրցույթում» հատուկ մրցանակի արժանացավ ԱՊՀ ՖՎ 3-րդ կուրսի ուսանողուհի Սեդա Հովեյանը: Մրցանակը հաղթողներին հանձնեցին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը:
ԱՊՀ ՖՎ 5-րդ կուրսի ուսանողուհի Աննա Զոհրանյանը հաղթեց նաև ծրագրի շրջանակում անցկացված առցանց Ֆինանսատնտեսագիտական մրցույթում` առաջադրված հարցերին պատասխանելով ամենաարագը: Աննան արժանացավ Կենտրոնական բանկի հուշադրամի: Հավելենք, որ «Իմ ֆինանսների ամիս-2017» ծրագրի շրջանականերում, հատկապես կամավորների թիմում, կենտրոնական բանկում ու մի շարք այլ ֆինանսկան հաստատություններում անցկացվող բաց սեմինարների շարքում ընդգրկված էին մեծ թվով ՀԱԱՀ ուսանողներ: Իրականացված ծավալուն աշխատանքների համար որպես կամավոր ընդգրկված ուսանողներից Աննա Գասպարյանը, Լուսինե Բաղդասարյանը, Մերի Համբարյանը և Էլեն Հակոբյանն արժանացան պատվոգրերի:
ՀԱԱՀ ուսանողների ընդգրկվածության և ակտիվության բարձրացմանն ուղղված աշխատանքներում մեծ ներդրում ունեն «Ֆինանսներ և վարկի» ամբիոնի մի շարք դասախոսներ (Գևորգյան Ա., Զարգարյան Ա., Ավետիսյան Կ., Հարությունյան Թ. և այլք), որոնք հետամուտ են նմանատիպ ծրագերին, մրցույթներին: «Ֆինանսներ և վարկ» ամբիոնի ասիստենտ Անի Գևորգյանն ակտիվ մասնակցության և մրցութային ծրագրերում ուսանողների ներգրավվածության բարձրացմանն ուղղված աշխատանքներին աջակցելու համար ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի կողմից ստացավ ՀՀ ԿԲ հուշադրամ:
«Ֆինանսներ և վարկի» ամբիոնի աշխատակիցներն արդեն ձևավորել են գեղեցիկ ավանդույթ` նմանատիպ մրցույթ-ծրագրերից վերադառնալ պարտադիր մրցանակներով, իսկ Ագրարային համալսարանի անունը հաղթողների շարքում միշտ պահել բարձր հորիզոնականներում:

 

Վերապատրաստման հնարավորություն Բարսելոնայի ավտոնոմ համալսարանում

Ուսումը Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էստոնիա

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 1 2

Գրանցվեք նորությունների համար

10