hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Չորեքշաբթի, Հունիս 21

Գինեգործական կրթության զարգացման նպատակով

Դարավոր պատմություն ունեցող հայկական գինեգործությունն այսօր էլ շարունակում է զարգանալ ու որպես մասնագիտություն պա-հանջված լինել երիտասարդների շրջանում: Գինեգործական կրթությանը և ոլորտի զար-գացմանն է ուղղված Ագրարային համալ-սարանում տեղի ունեցած «Կրթական 

նոր մոտեցումների կիրառման, դասավանդման մեթոդների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև գիտական գաղափարի շուկայահանման և ոլորտի շահագրգիռ սուբյեկտների հետ փոխհամագործակցության կազմում» թեմայով սեմինարը:
Այն նպատակ ունի գինեգործական կրթության հետ առնչություն ունեցող դասախոսներին, դասավանդողներին և մյուս շահագրգիռ անձանց ծանոթացնել ոլորտի նորարարություններին: Սեմինարին ներկա էին համալսարանի Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանը, ՏՏ և ԻԾ կենտրոնի տնօրեն-պրոռեկտոր Վաչագան Մելքոնյանը, Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Սեմինարը վարում էր Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Երևանի EVN գինու ակադեմիայի տնօրեն Զարուհի Մուրադյանը, ով տարիներ շարունակ մեծ ու արդյունավետ աշխատանքներ է տանում գինեգործական կրթության իրականացման ուղղությամբ:
«Ագրարային համալսարանը, ի դեմս ռեկտոր Ա. Թարվերդյանի, նպատակ ունի խթանել մեր երկրում գինեգործության ոլորտի զարգացմանը: Այդ նպատակին է ուղղված «Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում» ծրագիրը, որը բացառիկ հնարավորություն է ստեղծելու գինեգործական կրթության նյութատեխնիկական բազա, մեկ միասնական համակարգի մեջ միավորելու համալսարանին պատկանող տարբեր ստորաբաժանումների, հատկապես՝ Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության նյութական ռեսուրսները: Իսկ գործարանի շահագործումից հետո մեր ուսանողները, մագիստրոսները և ասպիրանտները հնարավորություն կունենան սովորել ավելի ժամանակակից տեխնոլոիգիաների առկայության պայմաններում և ժամանակակից մեթոդներով կատարել իրենց ուսումնասիրությունները»,-միջոցառման բացման խոսքում նշեց պրոռեկտոր Վ. Մելքոնյանը:
Զ. Մուրադյանը ոլորտի ներկա մասնագետներին ներկայացրեց հայ գինեգործների վերապատրաստման և հմտությունների զարգացման կարիքները, կրթական նոր մոտեցումները, առարկայի դասավանդման դերը և տեղը ներկա կրթական համակարգում, դասավանդման մեթոդները, իսկ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ավագ փորձագետ Սյուզի Մկրտչյանը հակիրճ, բայց լիարժեք ներկայացրեց Հայաստանի գինու արդյունաբերության իրավիճակային ուսումնասիրությունը: Գինեգործության զարգացման գործում ուրույն դերակատարում ունեցող Ավագ Հարությունյանն անդրադարձավ գինեգործության մեջ խաղողագործների դերի կարևորությանը. «Մերօրյա զարգացած տեխնոլոգիաների պայմաններում մինիմումի է հասնում խաղողագործի դերը: Ցանկալի է, որ առարկայական ծրագրերում առավել ուշադրություն դարձվի նաև խաղողագործությանը, հողագործությանը. այդ ոլորտները մեծ դեր ունեն լավ գինու արտադրման գործում»,-ասաց Ա. Հարությունյանը: Սեմինարի հիմնական նպատակը գինեգործության ոլորտի խնդիրների վերհանումն էր, ինչը հետաքրքրում էր ինչպես կազմակերպիչներին, այնպես էլ բոլոր ներկաներին. այդ էին վկայում ամեն թեմայի ամփոփման ժամանակ ծավալված բուռն քննարկումները:
Գինեգործություն մասնագիտության դերի կարևորությունը գիտակցված է մեր երկրում: Խոսում են թվային տվյալները. Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարմարյանի հավաստմամբ այս տարի համալսարանի դիմորդների շարքերում զգալի թիվ են կազմում հենց գինեգործություն մասնագիտությունն ընտրած երիտասարդները:

 

Ի գիտություն

Հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերի օր

Հայ և ֆրանսիացի գիտաշխատողների գործունեությունը և ուսանողների փոխանակման ծրագրերն արժևորելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 19-ին ժամը 10:00-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Գիտություների ազգային ակադեմիայի գիտաժողովների դահլիճում կազմակերպում է «Հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերի օր»: Այս գիտաժողովը հայ ուսանողներին հնարավորություն կտա տեղեկանալու Ֆրանսիայում և Հայաստանում դոկտորանտուրայի շարժունակության հնարավորությունների մասին և ավելի մոտիկից ծանոթանալու հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերին:

...

Հայտարարություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10