hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Չորեքշաբթի, Հունիս 21

ՀԱԱՀ ռեկտորի այցը Կուբանի պետական ագրարային համալսարան

Կուբանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Տրուբիլինի հրավերով Ռուսաստանի Դաշնության խոշորագույն համալսարաններից մեկում է գտնվում ՀԱԱՀ ռեկտոր, ակադեմիկոս Արշալույս Թարվերդյանը:

 Այցի ընթացքում ռեկտորների միջև տեղի ունեցան երկկողմ համագործակցության խորացման վերաբերյալ բանակցություններ, հանդիպումներ համալսարանի պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների և այլ ստորաբաժանումների ղեկավարների հետ, ինչպես նաև այցելություններ համալսարանի լաբորատորիաներ և կառուցվածքային ստորաբաժանումներ:
Հունիսի 20-ին համալսարանի գիտաժողովների դահլիճում Կուբանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Տրուբիլինը և ՀԱԱՀ-ի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը հանդիսավոր պայմաններում ստորագրեցին համագործակցության համաձայնագիր` ըստ որի՝ կողմերը շարունակելու են համագործակցությունը կրթության և գիտության բնագավառներում, կազմակերպելու են համատեղ գիտահետազոտական, գիտամեթոդական, գիտամանկավարժական գործունեությանն առնչվող գիտաժողովներ, դասախոսությունների շարք, ամառային դպրոցներ, վերապատրաստման դասընթացներ, նպաստելու են ուսանողների միջազգային ակադեմիական շարժունակությանը, գիտամանկավարժական կադրերի պատրաստմանը, միջազգային գիտական ծրագրերին համատեղ մասնակցությանը: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ մեզ կապում է վաղեմի և արդյունավետ համագործակցությունը: Առաջին համաձայնագիրը մեր համալսարանների միջև ստորագրվել էր 2012 թվականին, և հինգ տարի անց մենք որոշակիացրեցինք համագործակցության նոր ուղիները: Այսօր այն ամրագրում ենք նոր համաձայնագրով», - նշեց Կուբանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Տրուբիլինը:
Ռեկտոր Արշալույս Թարվերդյանը շեշտադրեց այն հանգամանքը, որ այսօր բուհի համար գլխավորը ոչ թե պատրաստած մասնագետների քանակն է, այլ նրանց որակն ու մակարդակը, և այդ նպատակին հասնելու համար չկա ավելի լավ միջոց, քան միջազգային համագործակցությունը: «Ես համոզված եմ, որ Կուբանի պետական ագրարային համալսարանը` լավագույն ագրարային համալսարաններից է ոչ միայն Ռուսաստանում, այլև հետխորհրդային երկրների տարածքում, այդ պատճառով էլ մենք շահագրգիռ ենք համագործակցության խորացման հարցում», - նշեց Արշալույս Թարվերդյանը:
Ստորագրված համաձայնագիրը նոր հնարավորություններ է ընձեռում երկու համալսարանների արդյունավետ համագործակցության համար: ՀԱԱՀ-ի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը ռեկտոր Ալեքսանդր Տրուբիլինին պաշտոնապես հրավիրեց այցելելու Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Հրավերքն ընդունվեց շնորհակալությամբ:

 

Ի գիտություն

Հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերի օր

Հայ և ֆրանսիացի գիտաշխատողների գործունեությունը և ուսանողների փոխանակման ծրագրերն արժևորելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 19-ին ժամը 10:00-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Գիտություների ազգային ակադեմիայի գիտաժողովների դահլիճում կազմակերպում է «Հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերի օր»: Այս գիտաժողովը հայ ուսանողներին հնարավորություն կտա տեղեկանալու Ֆրանսիայում և Հայաստանում դոկտորանտուրայի շարժունակության հնարավորությունների մասին և ավելի մոտիկից ծանոթանալու հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերին:

...

Հայտարարություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10