hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Հինգշաբթի, Մայիս 18

Համագործակցության հուշագիր՝
սննդի անվտանգության ոլորտում

Մայիսի 18-ին Հայաստանի ազգային ագրա-րային համալսարանը հյուրընկալել էր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանին եւ վարչությունների աշխատակիցներին: ՀԱԱՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանը եւ Իշխան Կարա-պետյանը ստորագրեցին 

համագործակցության հուշագիր, որով էլ ավելի սերտ, կանոնակարգված ու հստակեցված կլինեն համատեղ աշխատանքները: Այսուհետ, Ագրարային համալսարանականները ավելի լայն մասնակցություն կունենան Ծառայության կողմից՝ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի ոլորտներում իրականացվող միջոցառումների մշակման, առկա խնդիրների լուծման աշխատանքներին: Բուհի գիտնականների, լաբորատորիաների ներուժը կներգրավվի Ծառայության խնդիրների համակողմանի լուծման գործընթացին: ՀԱԱՀ

պրոֆեսորադասախոսական կազմը մասնակից կլինի ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի, նախագծերի մշակման-լրամշակման՝ շատ կարեւոր ու պատասխանատու գործին: Կիրականացվեն համատեղ ծրագրեր, վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ: Ծառայության աշխատակիցները զեկուցումներով հանդես կգան ՀԱԱՀ-ում ավանդաբար հրավիրվող միջազգային գիտժողովներում: 
Դիմելով ներկաներին ՀԱԱՀ ռեկտոր Ա. Թարվերդյանը նկատեց. «Այսօր Հանրապետության համար սննդի անվտանգության խնդիրները կարեւորագույններից են: Եւ ներսում արտադրվող, եւ ներկրվող մթերքների նկատմամբ վերահսկողության անհրաժեշություն կա: Մենք երկար տարիներ պատրաստում ենք բույսերի պաշտպաններ, սանիտարական փորձաքննության մասնագետներ եւ շնորհակալ ենք, որ այսուհետ մեր ուսանողները կարող են պրակտիկ աշխատանքով ամրակայել տեսական գիտելիքները: Հետադարձ կապի տեսակետից նույնպես շատ կարեւոր է ծրագիրը, քանզի հնարավորություն է տալիս փորձաքննության ենթարկելու ուսումնական պլաններն ու ծրագրերը: Այս նախաձեռնության արդյունքում մենք կունենանք տեսական ու գործնական գիտելիքներով, հմտություններով օժտված լավ ուսանողներ, դուք՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող մասնագետներ»:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալության, համագործակցությունը խորացնելու պատրաստակամության համար. «Սա հնարավորություն կտա ձեւավորելու նոր հարթակ՝ գիտության ներուժը կիրառական ոլորտում ներգրավելու համար»:
Ժամանակը նոր մարտահրավերներ է առաջադրում կենսաբանական ոլորտի գիտնականներին՝ նորահայտ, վարակիչ հիվանդություններ, որոնց դեմ պայքարը պետք է լինի համակողմանի, միասնական, բոլոր պատասխանատու ու պատկան օղակների փոխհամագործակցությամբ:

 

Վերապատրաստման հնարավորություն Բարսելոնայի ավտոնոմ համալսարանում

Ուսումը Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էստոնիա

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 1 2

Գրանցվեք նորությունների համար

10