hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Հինգշաբթի, Մայիս 11

Համագործակցության նոր հեռանկարներ Անջել Կնչևի անվան Ռուսեի համալսարանի հետ

Մայիսի 10-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանն Արտաքին կապերի դեպարտամենտի աջակցությամբ հյուրընկալել էր Անջել Կնչևի անվան Ռուսեի համալսարանի (Բուլղարիա) ընդհանուր խորհրդի նախագահ, Ռուսեի քաղաքային խորհրդի նախագահ պրոֆեսոր Խրիստո 

Բելոևին և Նորարարական կրթական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Անգել Սմրիկառովին:
Այցի ընթացքում հյուրերը հանդիպեցին ռեկտոր Արշալույս Թարվերդյանի հետ: Երկու բուհերի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր: Քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորություններն ինչպես կրթության, այնպես էլ գիտության ոլորտներում:

Մասնակիցները շեշտեցին նաև հայ-բուլղար ժողովուրդների սերտ բարեկամությունը, ինչը ևս հիմք է հանդիսանում երկու բուհերի միջև ակտիվ համագործակցության համար: Հյուրերը եղան Արտաքին կապերի դեպարտամենտում, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում, Ի-Վի-Էն գինու ակադեմիայի լաբորատորիայում, Ագրոպարենային համակարգի ուսումնաարտադրական կենտրոնում, գրադարանու և համալսարանի պատմության թանգարանում: 
Բուհերը համագործակցում են Տեմպուս ''LeAGUe'' նախագծի շրջանակներում, ինչպես նաև ծավալում են նոր համագործակցություն Erasmus+ միջազգային կրեդիտային շարժունության նախագծի շրջանակներում:
Հագեցած աշխատանքային հանդիպումները եզրափակվեցին նորարարական կրթական տեխնոլոգիաներին նվիրված շնորհանդեսով: ՀԱԱՀ-ի դասախոսներն ակտիվ քննարկում ծավալեցին հյուրերի հետ` խոսելով կրթական գործընթացում նորարարական տեխնոլոգիաների կիրառության կարևորության մասին:

Սաթիկ Ավագյան
Արտաքին կապերի դեպարտամենի
առաջատար մասնագետ

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար ընդունվող փաստաթղթերի վերջնաժամկետը։

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Փետրվար 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10