hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Հինգշաբթի, Մայիս 11

Մասնագիտական կողմնորոշման ճանապարհին

Օրերս Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում էին Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի բնագիտական հոսքի 10-րդ դասարանի աշակերտները՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրեն Տաթևիկ Փնջոյանի, կենսաբանության

ուսուցչուհի Ռուզաննա Մկրտչյանի եւ դասղեկ Հեղինե Սահակյանի ուղեկցությամբ: Աշակերտները հանդիպեցին մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Հակոբյանի եւ դասախոսների հետ, միասին շրջեցին ուսումնական մասնաշենքում, ծանոթացան մասնաճյուղի լաբորատոր-լսարանային պայմաններին, եղան գրադարան-ընթերցասրահում: Այնուհետեւ ապագա ուսանողներն ականատես եղան, թե ինչպես են լաբորատորիաներում կատարվում զանազան փորձեր: Անասնաբուժա-սանիտարական փորձաքննության և սննդի անվտանգության լաբորատորիաներում ՀԱԱՀ-ի անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան, անասնաբուժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Վարդանյանն աշակերտների հետ զրուցեց անասնաբուժական բժշկագիտության, սննդի անվտանգության խնդիրների և ագրարային ոլորտի մասնագիտությունների կարևորության հետ առնչվող հարցերի շուրջ:
2002թ.-ից սկսած Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցը դարձել է ՀԱԱՀ-ի հենակետային դպրոց, եւ շրջանավարտները հնարավորու-թյուն են ունեցել հարցազրույցով ընդուն-վելու Հայաստանի ազգային ագրարային համալսարան:
«Այսօր ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Ա. Հակոբյանի եւ կոլեկտիվի համատեղ ջանքերով ստեղծվել է կրթության որակն ապահովող ուսումնական հզոր բազա»,- իր խոսքում ընդգծեց Տ. Փնջոյանը։
Այցը եզրափակվեց գիտաժողովների դահլիճում, որտեղ նրանք դիտեցին մասնաճյուղի մասին պատմող տեսահոլովակներ, ապա ծանոթացան բուհի մասնագիտություններին եւ ընդունելության կարգին: Վերջում մասնաճյուղի տնօրեն Ա. Հակոբյանը պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին:

 

Հայտարարություն

Ուսումը Ֆոջայի համալսարանում (Իտալիա) 5 ամսով շարունակելու հնարավորություն

ՈՒշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10