hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Չորեքշաբթի, Մայիս 10

Բարի ավանդույթները շարունակվում են

Բարի ավանդույթներին ու իր կոչմանը հավատարիմ՝ ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնա-ճյուղի տնօրեն Ալեքսանդր Հակոբյանը շարունակում է ծառատնկման հանդիսավոր միջոցառումների շարքը: Դրանք կապվում են մեր ժողովրդի պատմության հիշարժան տարեթվերի հետ:

2017թ. ապրիլի 4-ին մասնաճյուղի ուսանողներն ուսումնական մասնաշենքի բակում արեւմտյան սյունաձեւ թույա տնկեցին՝ ի հիշատակ 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի:
Հերթական տարեթիվը մայիսի 9-ն էր՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը: Անչափելի մեծ է օրվա խորհուրդը. հաղթանակ երկրորդ աշխարհամարտում, վերածնված հաղթանակ Արցախի հողում եւ այդ հաղթանակները կերտող բանակի ստեղծում… Եւ կրկին ավանդույթը չխախտվեց. ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղի հանրույթի կողմից ուսումնական մասնաշենքի բակում արեւմտյան սյունաձեւ թույա տնկվեց Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 72 եւ Շուշիի ազատագրման 25–ամյակների առթիվ:
Տարիների հետ ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղը նոր էջեր կգրի Հայաստանի եւ Լոռու մարզի կենսագրության մեջ, իսկ տնկված ծառերն իրենց բարձր հասակով կլինեն դրա խոսուն վկանները:

 

Հայտարարություն

Ուսումը Ֆոջայի համալսարանում (Իտալիա) 5 ամսով շարունակելու հնարավորություն

ՈՒշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10