hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Հինգշաբթի, Մայիս 11

Դասավանդման փորձ Մինհոյի համալսարանում

2017 թվականի ապրիլի 20-ից մայիսի 1-ը ԵՄ Էրազմուս+ ՀԳ 1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ Հայոց պատմության և փիլիսոփայու-թյան ամբիոնի դասախոս, ՏՏ և ԻԾ կենտ-րոնի աշխատակից Մարիամ Մովսիսյանը Պորտուգալիայի Բրագա քաղաքում էր` դասավանդելու Մինհոյի համալսարանի Կրթության ինստիտուտի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին:

Դասավանդման թեմաներն էին՝ «Դասավանդման փիլիսոփայություն և մեթոդաբանություն», «Դասընթացի ծրագրի կազմում», «Դասավանդման և ուսումնառության մեթոդներ: Մեծահասակների կրթություն և քննադատական մանկավարժություն», «Դասընթացի կառավարում: Ռազմավարական հիմքերով ուղղորդում և կարիքների գնահատում»:
Այցի ընթացքում Կրթության ինստիտուտի նախագահ Ժոզե Ա. Պաչեկոն ծանոթացրեց ինստիտուտի ներքին կանոնակարգին, աշխատանքային սկզբունքներին: Մ. Մովսիսյանը մասնակցել է նաև պրոֆեսոր Պաչեկոյի կողմից ասպիրանտների համար իրականացվող «Ուսումնական պլանների վերանայում և կրթական նորարարություն» թեմայով հետազոտական դասընթացներին, փորձի փոխանակման նպատակով հանդիպել ինստիտուտի այլ դասախոսների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու բուհերի միջև երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Շարժունության ավարտին Մարիամ Մովսիսյանը ստացել է Մինհոյի համալսարանի Կրթության ինստիտուտի 40-ամյակին նվիրված մեդալ:

Արտաքին կապերի դեպարտամենտ

 

Հայտարարություն

Ուսումը Ֆոջայի համալսարանում (Իտալիա) 5 ամսով շարունակելու հնարավորություն

ՈՒշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10