hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Երեքշաբթի, Մայիս 09

Հաղթանակների եռատոն

Մայիսի 9-ը եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը:
Մեծ հայրենականում տարած հաղթանակը և Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներն են: Շուշիի հաղթանակը հայոց վերածննդի սկիզբն է, սեփական ուժերին հավատալու և հզոր Հայաստան ստեղծելու ճանապարհին կարևորագույն ռազմավարական և հոգեբանական հաղթանակ:

Եթե չլիներ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքի բեկումը Ստալինգրադի մոտ 1943թ.-ին՝ մինչ այդ չեզոքություն պահպանող Թուրքիան մտնելու էր Կովկաս և փորձեր իրագործել 1915թ. ոճիրի շարունակությունը: Թերևս նաև սրանով է բացատրվում, որ խորհրդային փոքրիկ հանրապետություն Հայաստանը և առհասարակ հայ ժողովուրդն այդքան մեծ ներդրում ունեցան մեծ հաղթանակի գործում: Պատերազմի առաջին իսկ օրից հայ ժողովուրդն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայրենական Մեծ պատերազմում. կազմվել է 6 հայկական դիվիզիա, շուրջ 600 000 հազար հայ մարտնչել է հանուն հաղթանակի, որ տոնվում է առ այսօր:
Մայիսի 9-ը, ավանդույթի համաձայն նշվեց նաև Ագրարային համալսարանում. դասախոսներն ու աշխատակիցները, ուսանողներից շատերն առաջին մասնաշենքի այգում էին՝ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին վեր խոյացող հուշարձանի մոտ՝ տոնելու նվիրական երեք հաղթանակները: Միջոցառմանը ներկա էին և համալսարանականների ջերմ շնորհավորանքներին արժանացան Հայրենական մեծ պատերազմի մասնակից-գործընկերները՝ հանրապետության հայտնի խաղողագործ Դերենիկ Սաֆարյանը և Գյուղատնտեսության տեխնիկայի շահագործման ամբիոնի խորհրդատու Վարդգես Շահբազյանը:
Ներկաներին և հաղթանակների «մեղավորներին» շնորհավորեցին ու բարեմաղթեցին համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Յու. Մարմարյանը, համալսարանի ռեկտորի խորհրդական, Ագրոբիզնեսի կազմակերպման ամբիոնի պրոֆեսոր Գ. Դավթյանը: Խոսելով Հայրենականի հաղթանակի և Շուշիի ազատագրման կարևորության մասին՝ ելույթ ունեցողներն անդրադարձան նաև համալսարանի կոլեկտիվի և ուսանողության մասնակցությանն այդ պատերազմներում կերտած հաղթանակներին:

 

Վերապատրաստման հնարավորություն Բարսելոնայի ավտոնոմ համալսարանում

Ուսումը Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էստոնիա

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 1 2

Գրանցվեք նորությունների համար

10