hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Ուրբաթ, Մայիս 05

Ընդլայնվում են միջազգային կապերը

Արտաքին կապերի դեպարտամենտի շնորհիվ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Էրազմուս+ ՀԳ 1 «Միջազգա-յին կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում սույն թվականի ապրիլի 25-28-ը հյուրընկալեց Շոտլանդիայի արևմտյան համալսարանի Գիտության և սպորտի դպրո-ցի տնօրեն Քիմ Ուայթին և միջազգային կա-պերի պատասխանատու Ռիչարդ Թեքերին:

Այցի ընթացքում հյուրերը ծանոթացան համալսարանի տարբեր ստորաբաժանումներին, հանդիպումներ ունեցան ուսումնական գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանի, Այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնի վարիչ Արմենակ Տեր-Գրիգորյանի, Ընդհանուր կենսաբանության ամբիոնի վարիչ Մանվել Բադալյանի հետ, ինչպես նաև այցելեցին «Գյուղատնտեսության, սննդի անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության կենսատեխնոլոգիաների» լաբորատորիա և ՀԱԱՀ-ի թանգարաններ:
Արտաքին կապերի դեպարտամենտի աշխատակիցների հետ քննարկվեցին ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի շարժունության հետ կապված հարցերը և համագործակցության ընդլանման հնարավորությունները: Հյուրերը Արտաքին կապերի դեպարտամենտի աշխատակիցների ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Երևանի տեսարժան վայրեր:

Լուսինե Թովմասյան
Արտաքին կապերի դեպարտամենտի մասնագետ

 

Ի գիտություն

Հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերի օր

Հայ և ֆրանսիացի գիտաշխատողների գործունեությունը և ուսանողների փոխանակման ծրագրերն արժևորելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 19-ին ժամը 10:00-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Գիտություների ազգային ակադեմիայի գիտաժողովների դահլիճում կազմակերպում է «Հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերի օր»: Այս գիտաժողովը հայ ուսանողներին հնարավորություն կտա տեղեկանալու Ֆրանսիայում և Հայաստանում դոկտորանտուրայի շարժունակության հնարավորությունների մասին և ավելի մոտիկից ծանոթանալու հայ-ֆրանսիական գիտահետազոտական ծրագրերին:

...

Հայտարարություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10