hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Ուրբաթ, Ապրիլ 21

Ֆրանսիական շնչով

Ֆրանսիացիներն ասում են՝ գինին ստեղծե-ցին հայերը, հույները դարձրին բիզնես, իսկ ֆրանսիացիները՝ արվեստ: Հենց գինու ար-վեստի մասին էին պատմում Ագրարային համալսարանի տնտեսագիտական ֆակուլ-տետի մի խումբ ուսանողներ՝ ֆրանկո-ֆոնիայի երկամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառման ժամանակ:

Օտար լեզուների ամբիոնի Ֆրանսերենի դասախոսներ Մարո Պողոսյանի և Քնարիկ Նազարյանի օգնությամբ ֆրանսերենին տիրապետող ուսանողները ներկաների ուշադրությանը ներկայացրին աստվածային խմիչքի պատմությունը՝ ստեղծումից մինչև մեր օրերը, անցած ճանապարհից մինչև մերօրյա տեսակներ ու արտադրման տեխնոլոգիաներ:
Անհնար է միանալ Ֆրանկոֆոնիայի միջոցառմանը և չխոսել ֆրանսիական խոհանոցի մասին, որտեղ նրբաճաշակորեն համադրվում են գինիների տեսակները պանիրների բազմազանության հետ: Հայ ուսանողները ևս, թեև սկսնակներ են այդ գործում, բայց փորձում են հնարավորինս ճիշտ համադրել մեկը մյուսի հետ: Ֆրանսիական նրբագեղությամբ պատրաստված սեղանից գինի, պանրի տեսականի ու քաղցրավենիք հյուրասիրեցին հյուրերին:
Միջոցառման ավարտին դասախոսները հույս հայտնեցին, որ ֆրանկոֆոնիայի տոնի շրջանակներում հաջորդ տարիներին ևս նման միջոցառումներ համալսարանում կկազմակերպվեն, իսկ ուսանողներն այսուհետ առավել մեծ ուշադրություն կդարձնեն ֆրանսերենին, քանի որ բուհը Ֆրանսիայի և այլ ֆրանկոֆոն երկրների հետ շուտով կիրականացնի մի շարք ծրագրեր:
Միջոցառման ավարտին ուսանողներն արժանացան շնորհակալագրերի:

 

Հայտարարություն

Հայտարարություն

Հայտարարություն

Հունիսի 5-ին ՀԱԱՀ-ի I մասնաշենքի 425 սենյակում տեղի կունենա հանդիպում Նյու Ջերսիի Սննդի, սնուցման և առողջության ինստիտուտի առաջատար մասնագետ, «Պրոբիոտիկներ և հակամանրէալ պրոտեիններ» միջազգային ամսագրի գլխավոր խմբագիր պրոֆեսոր Միքայել Չիկինդասի, Ռուսաստանի Դաշնության Կրթության և գիտության նախարարության Հարավային դաշնության համալսարանի կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի առաջատար գիտաշխատող պրոֆեսոր Վլադիմիր Չիստյակովի և ՌԴ Էպիդեմիոլոգիայի ինստիտուտի գիտական ծրագրերի կոորդինատոր կ.գ.դ. Վյաչեսլավ Մելնիկովի հետ:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10