hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Ուրբաթ, Ապրիլ 14

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և ՀԱԱՀ-ը
կձևավորեն համատեղ աշխատանքային խմբեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Հայաս-տանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը` քննարկելու ՀՀ գյուղա-տնտեսության նախարարության և ՀԱԱՀ հետ համատեղ մշակված աշխատանքային ծրագիրը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ վարչապետի հանձնարարությամբ գյուղատնտեսության նախարարությունը մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագիր, որի հիմնական ուղղվածությունը պետք է լինի ներմուծումը ներքին արտադրությամբ փոխարինելը կամ արտահանման խթանումը:
Նախարարն առաջարկել է համալսարանի հետ ստեղծել միասնական աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն թե’ գյուղոլորտի մասնագետներ և թե’ տնտեսագետներ, որոնք տարբեր ուղղություններով հստակ և հիմնավորված ծրագրեր կմշակեն:
«Եթե մենք կարողանանք համապատասխան հաշվարկներով և վերլուծություններով հիմնավորել, որ այդ ծրագրերը մրցակցային են, շահավետ և կարող ենք հաղթող դուրս գալ` ներմուծումը ներքին արտադրության փոխարինելու կամ արտահանումը խթանելու հարցում, ապա դրանք կդառնան ռազմավարական ծրագրերի մաս` պետական աջակցությամբ կամ սուբիսդավորմամբ, որոնք զարգացում կապահովեն:», - իր խոսքում նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Նախարարն անդրադարձել է նաև անասնաբուժության ոլորտին առնչվող խնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին, ինչպես նաև վերամշակման ճյուղի` որպես գյուղատնտեսության ոլորտի կարևոր ուղղության զարգացմանը: ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանն իր հերթին վերահաստատել է բուհի պատրաստակամությունը շարունակել ակտիվորեն համագործակցել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ ոլորտի զարգացման նպատակով:
«Պետք է համակողմանի աջակցություն լինի գիտական խորհրդատվական առումով համատեղ ուժերով Հայաստանի Հանրապետության ագրոպարենային համակարգի առջև ծառացած խնդիրները որքան հնարավոր է արդյունավետ և կարճ ժամկետներում լուծելու համար», – նշել է Արշալույս Թարվերդյանը:
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է պատրաստել փաստաթղթեր մի շարք մշակաբույսերի սերմնաբուծության և սերմնարտադրության տնտեսական արդյունավետության, դրանց մշակության առավել նախընտրելի գոտիների և արդյունավետ ցանքաշրջանառության, ցածրարժեք մշակաբույսերը բարձրարժեք մշակաբույսերով փոխարինման, խորհրդատվական ծառայությունների, տոհմաբուծության, անասնաբուծության, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերման արժեշղթայի արդյունավետ մեխանիզմների զարգացման և այլ կարևոր խնդիրների վերաբերյալ։ Այդ նպատակով նախատեսվում է ձևավորել 12 աշխատանքային խումբ և մեկամսյա ժամկետում մշակել ծրագրեր, որոնք համապատասխան փորձաքննությունից հետո կներկայացվեն ՀՀ կառավարության քննարկմանը:
Հանդիպման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին:

 

Վերապատրաստման հնարավորություն Բարսելոնայի ավտոնոմ համալսարանում

Ուսումը Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էստոնիա

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Նոյեմբեր 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
29 30 31 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 1 2

Գրանցվեք նորությունների համար

10