hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Երեքշաբթի, Ապրիլ 11

Ագրարայինը հաջողությամբ ամփոփեց միջազգային ծրագրի եւս մեկ փուլը


GOVERN-TEMPUS եռամյա ծրագիրը ՀՀ բուհերում մեկնարկել է 2014-ին, այն հաջողությամբ է ընթանում եւ երկարաձգվել է եւս մեկ տարով: Նպատակը բարձրագույն ուսումնական հաստատությունների կառա-

վարման համակարգը, սկզբունքները ավելի ճկուն, թափանցիկ դարձնելն է, Բոլոնիայի գործընթացին բնորոշ՝ ինքնավարության եւ, համապատասխանաբար, պատասխանատվության մեծացմամբ:
Եռամյա աշխատանքի արդյունքները տեղում ամփոփելու նպատակով Երեւան են ժամանել ASIIN գերմանական հավատարմագրման գործակալության արտաքին կապերի բաժնի պետ, արտաքին գնահատման թիմի համակարգող Յանա Մոհրենը եւ եւրոպական փորձագետ Դանա Ռուջերը: Աշխատանքային խմբում էին նաեւ Անի Մկրտչյանը ՈԱԱԿ-ից, ազգային փորձագետ Բագրատ Գյուլխասյանը ԵԳՊԱ-ից եւ ուսանող Էրիկ Վարդանյանը: Նրանք երկու օր շարունակ հանդիպումներ, իրենց իսկ բնորոշմամբ՝ շահագրգիռ ու նպատակային քննարկումներ, ունեցան աշխատանքային խմբերի հետ առանձին-առանձին, եւ վերջում իրենց տպավորությունները ներկայացրեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանին:

-Դրական փոփոխությունները ակնհայտ են ու տպավորիչ, - ասաց Մոհրենը, - Բոլոր ամբիոնների վարիչները համագործակցում էին ու պատրաստ էին փորձի փոխանակման: Մոդուլների տրամաբանական շղթան շատ տեսանելի ստեղծվել ու ներդրվել է արդեն գրաֆիկայի եւ մեքենաների նախագծման հիմունքերի ամբիոնում եւ սա կարող է լավ օրինակ դառնալ մյուսների համար: Շատ շնորհակալություն եւ հիացած ենք թիմի յուրաքանչյուր անդամի աշխատանքից: Կրթական այս միջավայրը խիստ բարենպաստ է ուսանողների համար:
Մեր հյուրերը հատկապես տպավորված էին ՀԱԱՀ-ում ստեղծված բուհի կառավարման էլեկտրոնային ebuh.am համակարգով, որը ուսումնական գործընթացների ավտոմատացման համակարգ է: Ծրագրի շնորհիվ, բուհի կառավարման ողջ համակարգը հասու, թափանցիկ, իսկ աշխատանքը օպերատիվ կլինեն: Եւ, որ շատ կարեւոր է, համակարգից կարող են օգտվել համակարգչային իմացության օպերատորական մակարդակին տիրապետողները, ասել է, թե բոլորը, ովքեր կամենան։ Մոհրենը չի թաքցնում գոհունակությունը.
-Շատ հիացած ենք համակարգով, որը լավագույն օրինակ կարող է լինել մյուս համալսարանների համար:
Հավելենք, որ ՀԱԱՀ-ում ստեղծված այս փաթեթը ներդրել ու հաջողությամբ կիրառում են ՀՀ տասը բուհում:
Անշուշտ, փորձագետները խոսեցին նաեւ թերությունների մասին: Դիտարկումների արդյունքում նրանք նկատել են, որ հստակեցված չէ գնահատման համակարգի եւ վերջնարդյունքի տրամաբանական կապը: Յանա Մոհրենը շեշտեց նաեւ, թե որակի ապահովման գործընթացում թույլ է ուսանողների ներգրավվածությունը:
ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ համագործակցության այս շատ արդյունավետ ծրագրի, հատկապես դիտողությունների համար եւ հավաստիացրեց, որ անհապաղ ձեռնամուխ կլինեն դրանց վերացմանը:
-Կարեւորն այն է, որ ՀԱԱՀ աշխատակազմը պատրաստակամ է ցանկացած փոփոխություն ընկալելու եւ կիրառելու:

ԱՆԻ Խուդավերդյան

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար ընդունվող փաստաթղթերի վերջնաժամկետը։

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Փետրվար 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10