hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Հինգշաբթի, Ապրիլ 06

Ուսման վարձի լրացուցիչ զեղչ՝ քառօրյա պատերազմում հերթապահություն իրականացրածներին

Ապրիլի 6-ին Ագրարային համալսարանի դահլիճում էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և պետական բուհերի ապրիլյան հերոսա-մարտին մասնակցած հարյուրավոր ուսա-նողներ: Տեղի ունեցավ 2016թ. ապրիլյան պատերազմում մարտական հերթա-պահություն իրականացրած մոտ 450 ուսանողի ուսման վարձի փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողությունը:

Սա Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ ուսման վարձի փոխհատուցման հերթական ծրագիրն էր, որն իրականացվեց ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ` կառավարության ու Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ միայն մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողները ՀՀ պետական բուհերում սովորելիս կօգտվեն լրացուցիչ 20 տոկոս զեղչից: Ըստ պայմանավորվածության՝ զեղչի գումարը կհատկացվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, ինչը կգումարվի սահմանված 30 տոկոս զեղչին՝ ընդհանուր կազմելով 50 տոկոս: Ասել է թե՝ ծրագրի միջոցով լուծվում է որոշ զինծառայողների զինգրքույկներում կատարված գրանցումների մասնավոր սխալների հարցը, ինչպես նաև մարտական հերթապահության և մարտական գործողությունների հետ կապված տարբերակման խնդիրը:
Ուսման վարձի զեղչի հնարավորությունից օգտվող ուսանողերի շարքերում էին նաև Ագրարային համալսարանի ուսանողներ, ովքեր ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին անձնվեր ծառայությամբ իրենց պարտքն են մատուցել հայրենիքին:
Հավաստագրերի հանձնման արարողությունից առաջ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, կարևորելով ծրագիրը, նշեց, որ խոսքը միայն ուսման վարձի փոխհատուցման մասին չէ. այն մեր երկրի համար կարևորագույն սկզբունքների պահպանմանն է վերաբերում. «Մարդիկ, որոնք զենքը ձեռքին կատարել են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ և այժմ վերադարձել են ուսանողական նստարան, պետք է շարունակեն իրենց առաքելությունը։ Պաշտպանության նախարարը մի մեծ գաղափար է շրջանառության մեջ դրել՝ մեկ ազգ, մեկ բանակ։ Դա խորը գաղափար է, և մենք իրավունք չունենք այն թողնել միայն ձևի մեջ, այն պետք է հարստացվի նաև բովանդակությամբ։ Բոլորը պետք է իմանան, որ մեր խաղաղության տեսակը միայն հաղթական է լինելու»։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խոսեց ապրիլյան քառօրյայի մասին՝ հիշեցնելով, որ այն իրական դաս էր ամենքիս համար, վերլուծվեցին մեր ուժեղ և թույլ կողմերը, մեր առաջիկա անելիքները, ծրագրվեց աշխատանք, որը չափազանց կարևոր է մեր երկրի անվտանգության ապահովման համար։ Մյուս կողմից, ըստ նախարարի, ապրիլը դարձավ մեր միասնության խորհրդանիշը։ Վիգեն Սարգսյանը հանդիպման ընթացքում նկատեց, որ առաջիկա շաբաթներին մտադիր է հանդիպումների շարք անցկացնել բուհերում, որպեսզի առավել խորությամբ անդրադառնա ազգ-բանակ գաղափարախոսությանը և մանրամասնի, թե ինչ քայլեր են նախատեսվում առաջիկայում այդ գաղափարախոսությունը կյանքի կոչելու համար։
Պաշտպանության նախարարը պատասխանեց նաև ուսանողների հարցերին։

 

Հայտարարություն

Հայտարարություն

Հայտարարություն

Հունիսի 5-ին ՀԱԱՀ-ի I մասնաշենքի 425 սենյակում տեղի կունենա հանդիպում Նյու Ջերսիի Սննդի, սնուցման և առողջության ինստիտուտի առաջատար մասնագետ, «Պրոբիոտիկներ և հակամանրէալ պրոտեիններ» միջազգային ամսագրի գլխավոր խմբագիր պրոֆեսոր Միքայել Չիկինդասի, Ռուսաստանի Դաշնության Կրթության և գիտության նախարարության Հարավային դաշնության համալսարանի կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի առաջատար գիտաշխատող պրոֆեսոր Վլադիմիր Չիստյակովի և ՌԴ Էպիդեմիոլոգիայի ինստիտուտի գիտական ծրագրերի կոորդինատոր կ.գ.դ. Վյաչեսլավ Մելնիկովի հետ:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10