hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Ապրիլ 05

Ուսումը շարունակելու հնարավորություն Վիձեմեի կիրառական գիտությունների համալսարանում

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ ուսումը 5 ամսով Վիձեմեի կիրառական գիտությունների համալսարանում (Լատվիա) շարունակելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ բակալավրիատի 1-ին կուրսը հաջողութամբ ավարտած ուսանողները և մագիստրանտները, բացառությամբ վերջին կուրսի վերջին կիսամյակում սովորող ուսանողների:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է պատրաստել հետևյալ փաստաթղթերը.

  1. Ինքնակենսագրություն (CV) (անգլերեն)
  2. Անձնագրի պատճեն
  3. Մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  4. Տեղեկանք դեկանատից
  5. Ակադեմիական տեղեկանք (անգլերեն) կամ դիպլոմ և ներդիր (միջուկ) (առկայության դեպքում)
  6. Անգլերենի իմացությունը հաստատող վկայական (B2 մակարդակ) կամ տեղեկանք անգլերենը լեզվի դասավանդող դասախոսից (անգլերեն)
  7. Ուսումնական պայմանագիր (նախնական տարբերակը) (անգլերեն):

Վերոնշյալ փաստաթղթերի բնօրինակներն անհրաժեշտ է ներկայացնել Արտաքին կապերի դեպարտամենտ, իսկ էլեկտրոնային տարբերակներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար Մրցույթին մասնակցելու համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը սույն թվականի ապրիլի 21-ն է:
Փաստաթղթերի ամբողջական փաթեթ ներկայացրած ուսանողները կհրավիրվեն հարցազրույցի, ինչից հետո կընտրվի մեկ ուսանող, ով հնարավորություն կստանա սովորելու Վիձեմեի կիրառական գիտությունների համալսարանում: Մասնակցի ընտրությունը կատարվելու է հաշվի առնելով նրա ակադեմիական առաջադիմությունը, մոտիվացիան, օտար լեզվի տիրապետման մակարդակը, ակտիվությունը և այլն:
Եվրոպական հանձնաժողովի կողմից տրամադրվող կրթաթոշակի չափը կազմում է ամսական 750 եվրո, իսկ ճանապարհածախսի համար` առավելագույնը 360 եվրո: Հարկ է նշել, որ առողջության ապահովագրման և վիզայի համար ծրագրի կողմից գումար չի հատկացվելու:
Վիձեմեի կիրառական գիտությունների համալսարանի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ համալսարանի պաշտոնական կայքէջից` http://www.va.lv/en
Ընդունող համալսարանում անգլերեն լեզվով դասավանդվող դասընթացներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` http://www.va.lv/en/page/autumna:  
Էրազմուս+ ծրագրի և մրցույթի մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիմեք Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք` 127 սենյակ):

Արտաքին կապերի դեպարտամենտ

 

Հայտարարություն

Ասպիրանտուրայի ընդունելության հայտարարություն

Հայտարարություն

Մրցույթ Erasmus+ «Միջազգային կրեդիտային շարժունություն» կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար:

Ուսման տևողությունը 10 ամիս է: ՀԱԱՀ-ից Գայզենհայմի համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում շարունակելու հնարավորություն կստանա 4 ուսանող։
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի 2-րդ կուրսը հաջողութամբ ավարտած, բարձր առաջադիմություն ունեցող և անգլերենին լավ տիրապետող բակալավրիատի ուսանողները:

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Գրանցվեք նորությունների համար

10