hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Մրցույթներ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից իրականացվող «Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում» ծրագրի ընթացքում գինեգործության դասավանդման ուղղությամբ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն

19.04.2017

«Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում» ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել գինեգործական կրթության համար նյութատեխնիկական բազա, միավորել մեկ միասնական համակարգի մեջ համալսարանին պատկանող տարբեր ստորաբաժանումների գիտական և նյութական ռեսուրսները՝ ապահովելով ՀՀ-ում մեծ պահանջարկ ունեցող «Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն» մասնագիտությամբ բարձր որակավորում ունեցող շրջանավարտների թողարկումը և գիտաարտադրական ոլորտում նորարարությունների խթանումը:
Այս ծրագիրը կյանքի է կոչվում Հայաստանի Հանրապետության ու Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի առաջին շրջափուլի շրջանակներում, այն բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող մեխանիզմ է, որի միջոցով ՀՀ բուհերին մրցակցային հիմունքներով տրամադրվում են դրամաշնորհներ նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և բուհերի կարողությունների հզորացման նպատակով: Այժմ իրականացվում է «Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում» ծրագրի երրորդ փուլի, որի ընթացքում նախատեսվում է իրականացնել սեմինար: «Կրթական նոր մոտեցումների կիրառման, դասավանդման մեթոդների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև գիտական գաղափարի շուկայահանման և ոլորտի շահագրգիռ սուբյեկների հետ փոխհամագործակցության կազմում» սեմինարի հիմնական նպատակն է գինեգործական կրթության հետ առնչություն ունեցող դասախոսներին, դասավանդողներին, ասպիրանտներին և այլ շահագրգիռ անձանց ծանոթացնել ոլորտի նորարարությունների հետ:
Սեմինարավարի հիմնական պարտականությունները ներառում են հետևյալ աշխատանքները՝ Ընտրված թեկնածուն պետք է պատրաստի մեկ օրյա սեմինարի անցկացման համար անհրաժեշտ նյութեր՝ ծանոթանալով ծրագրի մանրամասներին: Սեմինարավարը պետք է ուսումնասիրի դրամաշնորհային ծրագրի նպատակները, ուղղությունները, հիմնական խնդիրները: Ելնելով այդ ուսումնասիրության արդյունքներից և համալսարանի կողմից դրամադրված օրակարգից` մշակի սեմինարի նյութերը ընդգրկելով հետևյալ թեմաները՝

  • Հայաստանի գինու արդյունաբերության իրավիճակային ուսումնասիրություն
  • Հայ գինեգործների վերապատրաստման և հմտությունների զարգացման կարիքների գնահատում
  • Առարկայական ծրագրերի մշակում և հիմնավորում
  • Կրթական նոր մոտեցումներ, առարկայի դասավանդման դերը և տեղը ներկա կրթական համակարգում, դասավանդման մեթոդներ
  • Ոլորտի ընկերությունների դերը ոլորտի կրթության զարգացման գործում և բիզնեսի համար ակնկալվող օգուտները
  • Ոլորտի շահագրգիռ սուբյեկների հետ փախհամագործակցություն
  • Սեմինարի անցկացումից հետո ընտրված թեկնածուն պետք է ներկայացնի հաշվետվություն իրականացված աշխատանքի վերաբերյալ և բուհին տրամադրվի սեմինարի համար պատրաստված բոլոր նյութերը: Նյութերը նախապես տրամադրվեն բուհին՝ հաստատման համար:

Սեմինարավարը հաշվետու է «Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում» ծրագրի ղեկավարին: Ծրագրի ղեկավարի կողմից նյութերի վերաբերյալ հաստատում ստանալուց հետո, սեմինարավարը կարող է անցկացնել նախատեսված սեմինարը: Աշխատանքները համարվում են ավարտված վերջնական հաշվատվությունը ծրագրի ղեկավարին ներկայացնելուց հետո:
Դասավանդման լեզուն՝ հայերեն
Սեմինարավարի որակավորման նվազագույն պահանջներն են՝

  • Խորհրդատուի որակավորումը - (առավելագույնը 30 միավոր)
  • Բարձրագույն կրթություն գինեգործության ոլորտում (ցանկալի է գիտությունների թեկնածու)
  • Հայերեն և անգլերեն լեզուների իմացություն
  • Microsoft Office փաթեթի իմացություն (Word, PowerPoint)

Ընդհանուր աշխատանքային փորձը - (առավելագույնը 30 միավոր)

  1. Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  2. Միջազգային կազմակերպություններում աշխատանքային փորձը ցանկալի է

Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում - (առավելագույնը 40 միավոր)

  • Առնվազն 3 տարվա դասավանդման փորձ գինեգործության ոլորտում
  • ՀՀ բարձրագույն կրթության համակարգի լավ իմացություն

Սեմինարավարի աշխատանքը նախատեսվում է իրականացնել 2017թ. Հունիս ամսվա ընթացքում /2 շաբաթ/:
Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի» պայմանների համաձայն:
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ներքոնշյալ հասցեով, երկուշաբթիից մինչև ուրբաթ (բացառությամբ տոն օրերի), հետևյալ աշխատանքային ժամերին` 11:00 մինչև 13:00 և 14:00 մինչև 16:00:
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն դիմում և մանրամասն ինքնակենսագրություն (Curriculum Vitae): Դիմումի ձևը կցվում է:
Հետաքրքրվածության հայտը պետք է ներկայացվի ներքոնշյալ հասցեով կամ Էլ-փոստով` մինչև 2017 թվականի մայիսի 3-ը ժամը 16:00-ը ներառյալ:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Տերյան 74, Երևան 0009, Հայաստան
Հեռ: (374-10) 58-34-20
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

Ուշադրություն - Էլեկտրոնային փոստով դիմելու դեպքում անհրաժեշտ է դիմումը ստորագրել և սկանավորված տարբերակն ուղարկել ինքնակենսագրության հետ:

 

Հայտարարություն

Ուսումը Ֆոջայի համալսարանում (Իտալիա) 5 ամսով շարունակելու հնարավորություն

ՈՒշադրություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Մայիս 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10