hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԲԱԺԻՆ

magistratura-logoIMG_7003
Բաժնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու,
դոցենտ Գայանե Հարությունի Գասպարյան

Համալսարանում մագիստրոսական ուսուցումն սկսվել է 1997 թ., իսկ 1998թ. ՀԳԱ ռեկտորի հրամանով ստեղծվել է մագիստրատուրայի բաժինը, որը հիմնադրման օրվանից ղեկավարում է դոցենտ Գ.Հ.Գասպարյանը:
IMG_70161999-2009թթ. համալսարանում մագիստրո-սական ուսուցումն իրականացվել է 9 մասնագիտական որակավորումների 33 մասնագիտությունների գծով ցերեկային ուսուցման եղանակով, որոնց ուսումնական պլանների կազմման համար որպես օրինակելի մոդելներ են ծառայել Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար բուհերի համապատասխան մասնագիտությունների ուսումնական պլանները:
2009 թվից մինչ այժմ ՀԱԱՀ մագիստրատուրայում կրթությունը իրականացվում է 7 մասնագիտական որակավորումների 36 մասնագիտություններով, ընդ որում` ցերեկային և հեռակա ուսուցման ձևերով: Բոլոր մասնագիտությունների համար կազմված և պատշաճ ձևով հաստատված են ուսումնական պլաններ և դասավանդվող առարկաների առարկայական ծրագրեր: IMG_7020
Մինչև 2013 թվականը ուսումնառությունն իրականացվել է առանց կրեդիտային համակարգի ներդրման, ընդ որում` ցերեկային ուսուցման մագիստրատուրա-յում ուսման տևողությունը անցումային ուսումնական պլաններում սահմանվել է 1 տարի 3 ամիս և 1 տարի 7 ամիս, հեռակա ուսուցման մագիստրատուրայում` 1 տարի 5 ամիս և 2 տարի: Սկսած 2013 թվականից մագիստրատուրայում կազմվել և հաստատվել են կրեդիտային համակարգի նորմերին համապատասխանող ուսումնական պլաններ տեխնոլոգիական, ճարտարագիտական, անասնաբուժական, անասնաբուժական-սանիտարական փորձաքննության, տնտեսա-գիտության, անտառագիտության և գյուղատնտեսության մագիստրոսի որակավորումների համապատասխան մասնագիտությունների գծով: Մագիստրատուրայում ուսումնական գործընթացը կազմակերպվում է ըստ կանոնակարգային, ուսումնամեթոդական փաստաթղթերի` միջազգային չափորոշիչներին համապատասխանեցված ձևով:

 

Հայտարարություն

Հայտարարություն

Հայտարարություն

Հունիսի 5-ին ՀԱԱՀ-ի I մասնաշենքի 425 սենյակում տեղի կունենա հանդիպում Նյու Ջերսիի Սննդի, սնուցման և առողջության ինստիտուտի առաջատար մասնագետ, «Պրոբիոտիկներ և հակամանրէալ պրոտեիններ» միջազգային ամսագրի գլխավոր խմբագիր պրոֆեսոր Միքայել Չիկինդասի, Ռուսաստանի Դաշնության Կրթության և գիտության նախարարության Հարավային դաշնության համալսարանի կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի առաջատար գիտաշխատող պրոֆեսոր Վլադիմիր Չիստյակովի և ՌԴ Էպիդեմիոլոգիայի ինստիտուտի գիտական ծրագրերի կոորդինատոր կ.գ.դ. Վյաչեսլավ Մելնիկովի հետ:

...
Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Ապրիլ 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10