hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ

D.Petrosyan

Գիտության դեպարտամենտի պետ-պրոռեկտոր,
տեխնիկական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր` Դանիել Պետրոսի Պետրոսյան

Գյուղատնտեսական ոլորտի մասնագետների պատրաստման կարևորագույն ուղիներից մեկը արտադրությունից չկտրված (հեռակա) ուսուցումն է:

Դեռևս 1932թ. Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտին առընթեր հիմնադրվել է անասնաբույծներ պատրաստող հեռակա ինստիտուտ, որի առաջին տնօրեն է նշանակվել դասախոս Ա.Մալկովը:
Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում հեռակա ուսուցումը ևս կազմակերպվել է 1932թ.: Սկզբում այն կոչվել է գյուղատնտեսական հեռակա ինստիտուտ, որի առաջին տնօրեն է նշանակվել Հ.Գ.Թումանյանը: Տարբեր տարիների հեռակա ուսուցումը պարբերաբար կազմակերպվել է և որպես առանձին կառույց, և միացվել ցերեկային ուսուցման ֆակուլտետներին: 1994թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտների միավորումից հետո ստեղծվել է հեռակա ֆակուլտետ, որի դեկան է նշանակվել պրոֆեսոր Ա.Պ.Թարվերդյանը: 1997թ. ֆակուլտետը վերանվանվել է հեռակա ուսուցման դեպարտամենտ և պրոռեկտորի կարգավիճակով դեպարտամենտի պետ է նշանակվել Ա.Թարվերդյանը: 1998-2015 թթ. հեռակա ուսուցման դեպարտամենտի պետի պաշտոնը զբաղեցրել է Է.Ս.Կոսեմյանը: 2015 թվականից դեպարտամենտը ղեկավարում է Դ.Պ. Պետրոսյանը:
Սկզբում հեռակա ուսուցմամբ մասնագետներ էին պատրաստվում միայն մի քանի մասնագիտությունների գծով: Սակայն տարեցտարի մասնագիտությունների քանակը ավելացել է, և այժմ հեռակա ուսուցման գծով մասնագետներ են պատրաստվում 26 մասնագիտությունների գծով: Այդ թվում 6-ն ագրոկենսաբանական, 7-ը՝ պարենամթերքի տեխնոլոգիաների, 8-ը` ագրոպարենային համակարգի տնտեսագիտության, 5-ը` ագրարային համակարգի ճարտարագիտության:


Հեռակա ուսուցման դեպարտամենտը պատրաստում է`

Այսօր անհրաժեշտություն կա հեռակա ուսուցման համակարգում ներդնել ուսումնառության այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան ուսանողին ուսանել ցանկացած ժամանակահատվածում և ցանկացած վայրում՝ օգտվելով ուսումնամեթոդական նյութերից, անհրաժեշտության դեպքում դիմելով դասախոսների խորհրդատվությանը և խնայելով ժամանակը:

Հեռակա ուսուցման նպատակը.

Հիմնական աշխատանքից չկտրված և առկա ուսուցմամբ կրթություն ստանալու հնարավորություն չունեցող անձանց կրթական պահանջմունքների բավարարումը, կրթական ծառայությունների մատուցման ոլորտի ընդլայնումը հանրապետության հեռավոր շրջաններում բնակվող անձանց համար, ուսումնական հաստատություններում կիրառվող կրթական տեխնոլոգիաների ընդլայնումը և կատարելագործումը:

 

«Վաճառքի և սպասարկման դպրոց» ՎիվաՍել-ՄՏՍ-ում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունվար 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10