hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջոցառումների ցանկ

Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն

Տնօրեն՝  
Ուռուտյան Վարդան Էդիկի


Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը ստեղծվել է 2000թ. ՀԱԱՀ-ի, Տեխասի Էյ ընդ Էմ (գյուղատնտեսության և մեքենաշինության) համալսարանի և ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի մարկետինգի աջակցության ծրագրի (գործել է Հայաստանում 1992-2005թթ.) գործակցային համաձայնագրի հիման վրա:Կենտրոնն առաջարկում է ագրոբիզնեսի ոլորտի կրթություն Հայաստանի ագրոպարենային համակարգում և հարակից հատվածներում կայուն ձեռներեցության զարգացման նպատակով, պատրաստում է տնտեսագիտական, շուկայագիտական և կառավարման լայն մտահորիզոն ունեցող մասնագետներ՝ անգլերենի գերազանց իմացությամբ և արդիական հաղորդակցական հմտություններով:Ամեն տարի ԱՈՒԿ-ի բակալավրիատ է ընդունվում մոտ 30 ուսանող, այդ թվում՝ 5-7 ուսանող Վրաստանի Հանրապետությունից: ՈՒսուցումն իրականացվում է անգլերենով, դասախոսները ԱՄՆ-ի և եվրոպական առաջատար համալսարաններում գիտական աստիճաններ ստացած հայ և ամերիկացի մասնագետներ են: Շրջանավարտներն ստանում են ՀԱԱՀ (վրացիները համապատասխանաբար՝ Վրաստանի պետական գյուղատնտեսական համալսարանի, Բաթումիի Շոթա Ռուսթավելի պետական համալսարանի և Քութաիսիի Ակակի Ծերեթելի պետական համալսարանի) դիպլոմ և Տեխասի Էյ ընդ Էմ համալսարանի հավաստագիր:ԱՈՒԿ-ում 2010թ.-ին բացվեց Ագրոբիզնեսի մագիստրոսական (MAB) ծրագիրը: Այն անգլերենով դասավանդվող՝ տարածաշրջանում միակ մագիստրոսական ծրագիրն է ագրոբիզնեսի տնտեսագիտության բնագավառում: ՀԱԱՀ-ի և Տեխասի Էյ ընդ Էմ համալսարանի գործակցության հիման վրա Ծրագիրն առաջարկում է միջազգային չափորոշիչներին համապատասխանող մագիստրոսական աստիճան: Թե բակալավրիատի և թե մագիստրոսական ծրագրի ուսումնական պլանները արևմտյան կառուցվածք ունեն և հիմնված են Տեխասի Էյ ընդ Էմ համալսարանի համապատասխան ուսումնական պլանների վրա: Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատ ընդունվելու համար դիմորդը պետք է բավարարի հետևյալ պահանջներից առնվազն մեկը՝

  • ավարտած լինի ՀԱԱՀ ագրոբիզնեսի և շուկայաբանության կամ այլ մասնագիտությունների առաջին երկու կուրսերի ծրագիրը և ցուցաբերի անգլերենի բավարար իմացություն,
  • ավարտած լինի ՀԱԱՀ-ն` այլ մասնագիտությունների գծով կամ՝ այլ պետական բուհ: Մագիստրոսական ծրագիր ընդունվելու համար պահանջվում է՝
  • բակալավրի աստիճան՝ առնվազն 3.0 միջին գնահատականով (հնարավոր 4.0-ից).
  • բակալավրիատում անցած լինի հաշվապահություն, վիճակագրություն, մակրոտնտեսագիտություն, միկրոտնտեսագիտություն կամ գյուղատնտեսական տնտեսագիտություն առարկաները.
  • տիրապետի անգլերենին և ունենա համակարգչային հմտություններ:
  Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելեք Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի կայք   www.icare.am
 

«Վաճառքի և սպասարկման դպրոց» ՎիվաՍել-ՄՏՍ-ում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունվար 2017
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10