hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

 Դասավանդման հնարավորություն Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է դասախոսական 1 տեղի մրցույթ Ավեիրուի համալսարանում (Պորտուգալիա) 5 օրով դասավանդելու նպատակով։ ՀԱԱՀ-ից մրցույթին կարող են մասնակցել համապատասխան ֆակուլտետների դասախոսներ՝ http://www.ua.pt/page/14578: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը PDF ձևաչափով ուղարկել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեին` նամակի դաշտում նշելով Staff outgoing from ANAU to Aveiro, իսկ բնօրինակները հանձնել ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտ:


1. Անձնագրի պատճեն
2. Շարժունության համաձայնագիր - Mobility agreement
3. Ինքնակենսագրություն
4. Մոտիվացիոն նամակ` անգլերենով
5. Անգլերենի կամ պորտուգալերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B1 մակարդակ)
6. Ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Կադրերի բաժնից)
7. Դիպլոմի պատճեն։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2018 թվականի սեպտեմբերի 27-ը:
Ավեիրուի համալսարանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով այցելեք՝ http://www.ua.pt/։
Դիմումների ընդունումից հետո ՀԱԱՀ-ում կկազմակերպվի հարցազրույց և կկատարվի նախնական ընտրություն, որից հետո ընտրված դասախոսը պետք է ստանա նաև հաստատում Ավեիրուի համալսարանի ֆակուլտետային համակարգողի կողմից (Letter of Acceptance)։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսի հետ կապված ծախսերը 820 եվրոյի սահմանում, ինչպես նաև տրամադրում է 840 եվրո կրթաթոշակ: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Արտաքին կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 144 սենյակ, Լուսինե Թովմասյան) կամ գրել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեին:

 

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու 

Դեկտեմբերի 14-ին, աշխատանքային օրվա ավարտին, լրացավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը: Նշված ժամկետում մրցույթին մասնակցելու համար դիմում է ներկայացրել մեկ հավակնորդ՝ Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Վարդան Էդիկի Ուռուտյանը:


«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Կարեն Ղարախանյան

...

Նիդերլանդների կրթաթոշակային ծրագիր

Ծրագիր ԱՄՆ-ում առաջնորդական հմտություններով ուսանողների համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10