en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00
These articles are available only in armenian.

 «Պատվավոր դոկտորի կոչումը ուղեկցում է մարդուն ողջ կյանքի ընթացքում»

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտխորհրդի որոշմամբ, «Պատվավոր դոկտորի» կոչման է արժանացել Գերմանիայի Դաշնային հանրապետության գյուղատնտեսական առաջատար բուհի` Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի միջազգային համագործակցության պատասխանատու, «Ագրարային մենեջմենթի եւ տարածաշրջանային զարգացման միջազգային ցանցի» խորհրդի նախագահ, Կենտրոնական եւ Արևելաեվրոպական երկրների գյուղատնտեսական հետազոտությունների աշխատանքային խմբի անդամ, դոկտոր, պրոֆեսոր, Ռալֆ Շլաուդերերը:


 ՀԱԱՀ-ի պատվավոր դոկտորի կոչում շնորհվում է այն անհատներին, որոնք մեծ, անուրանալի ավանդ ունեն բուհի և ոլորտի զարգացման գործում: Արժանիների ընտրությունը կատարվում է բծախնդրորեն, անաչառ: Ասվածի վկայությունն է այն փաստը, որ մինչ օրս ընդամենը երեք անհատի է շնորհվել պատվավոր դոկտորի կոչում: ՀԱԱՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Արշալույս Թարվերդյանը բացելով հանդիսությունը ներկայացրեց Գերմանիայից ժամանած հյուրին ու նույն բուհի առաջատար գիտաշխատող Արամ Արիստակեսյանին: Վերջինս ՀԱԱՀ լավագույն շրջանավարտներից է, ով այսօր աշխատում է Գերմանիայում և իր նպաստն է բերում հայրենի երկրի տնտեսության, մասնավորապես ագրարային ոլորտի գիտակրթական համակարգի զարգացման կարևոր գործին: «Պատմական փորձը վկայում է, որ առանց զարգացած ագրոարդյունաբերական ճյուղի անհնար է ունենալ տնտեսապես ազդեցիկ և հզոր պետություն: Այդ պատճառով էլ ագրոարդյունաբերական ոլորտի զարգացման եւ այդ բնագավառի բարձրակարգ մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման խնդիրը մեր հանրապետության առաջնահերթություններից է».-ասաց Արամ Արիստակեսյանը:
Հայաստանի ագրարային համալսարանը գերմանացի գործընկերների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտակրթական բազում ծրագրեր է իրականացնում: Հատկապես հիշատակության է արժանի ագրարմենեջմենթ մասնագիտության հիմնումը, որի ուսումնական պլանները, ծրագրերը համադրված են եվրոպականի հետ, կրթությունը իրականացվում է և՛ մայրենի լեզվով, և՛ գերմաներեն: Դիպլոմների փոխճանաչելիության հարցը լուծվել է տարիներ առաջ, այժմ օրակարգում կրկնակի դիպլոմներ շնորհելու խնդիրն է, որը տեսանելի ապագայում կլուծվի:
ՀԱԱՀ ռեկտոր Ա. Թարվերդյանը Ռալֆ Շլաուդերերին հանձնեց պատվավոր դոկտորի դիպլոմը, հավաստագիր և Ագրարային համալսարանի «Ոսկե հուշամեդալ»:
Ռալֆ Շլաուդերերը շնորհակալություն հայտնեց բարձր գնահատականի համար, որը ոչ միայն արված աշխատանքի առհավատչյան է, այլև պարտավորեցնող, պատասխանատու գործոն` հետագա գործունեության համար. «ՀԱԱՀ-ը, վստահաբար, մեր լավագույն ու հուսալի գործընկերներից է: Մեր բոլոր ջանքերը միտված են զարգացմանն ու առաջընթացին»:
Նա մեկ անգամ ևս շեշտեց այն ոլորտները, որոնց շուրջ համատեղ ու մեծ աշխատանք պետք է իրականացնեն հայ եւ գերմանացի գիտնականները` միջազգային, միասնական հավատարմագրում, միջազգային գիտական պորտալի ստեղծում, գիտահետազոտական աշխատանքների իրականացում, առցանց ուսուցման կազմակերպում: Նա հստակեցրեց սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվեն, նպատակները, որոնց հաջող իրականացումը շոշափելի արդյունք կտա ագրարային ոլորտի զարգացման տեսանկյունից:

Անի Խուդավերդյան
«Կրթություն» շաբաթաթերթ

 

Calendar of Events

December 2018
S M T W T F S
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5