en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Scientific conference

Tuesday, September 12
These articles are available only in armenian.

Էրազմուս Մունդուս ծրագիրը գիտնականներին

Էրազմուս Մունդուս EMBER ծրագրի շրջանակներում 2016 թ. դեկտեմբերի 28-ից մինչև 2017 թ. հունիսի 28-ը գտնվում էի Լեհաստանի Լոձի համալսարանում: Գիտա-կան ուսումնասիրության շրջանակները (դոկտորանտուրա) ներառում էին 2005-2015թթ. ընկած ժամանակահատվածում Լեհաստանի և Հայաստանի բնակչության կենսամակարդակների համալիր վերլուծու-թյունների անցկացումը:

Աշխատում էի համալսարանի Տնտեսագիտու-թյան և սոցիոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսոր Քրիշտոֆ Լևանդովսկու անմիջական ղեկավարությամբ, միաժամանակ նաև պրոֆեսոր Մարիաննա Գրետայի հետ:
Նախ կցանկանայի ընդգծել, որ 2004թ.-ից ԵՄ-ին Լեհաստանի ինտեգրվելուց հետո մինչ այժմ տնտեսական բոլոր ցուցանիշների գծով երկիրը ցուցաբերել է կայուն աճ, և այսօր բարձր զարգացած երկրների խմբում է: Համեմատական ուսումնասիրության են ենթարկվել Լեհաստանի և Հայաստանի աղքատության մակարդակները, մարդկային զարգացման ինդեքսները, ՀՆԱ-ն, Սպառողական գների ինդեքսները, բնակչության զբաղվածության մակարդակները: Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում երկու երկրների բնակչության ամսական եկամուտների, ծախսերի և սպառման ցուցանիշները:
Բացի աշխատանքային պլանում ընդգրկված հարցերի ուսումնասիրությունից (կհրատարակվի նաև մենագրության տեսքով) կատարել եմ (գործնականում առաջին անգամ) համալիր վիճակագրական վերլուծություն Արևելյան գործընկերության շրջանակներում ընդգրկված վեց երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա) հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների գծով: Հայտնի է, որ Արևելյան գործընկերության նախաձեռնողներն են Լեհաստանը և Շվեդիան, և իմ ուսումնասիրություններն ընդգրկել են 2008-2015 թթ. ընկած ժամանակահատվածում այդ վեց երկրների հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, ինչպես նաև կառուցվել և հաշվարկվել են էկոնոմետրիկ մոդելներ յուրաքանչյուր երկրի համար ՀՆԱ-ի և գործազրկության միջև, ինչպես նաև ՀՆԱ-ի և կյանքի միջին տևողության միջև փոխկախվածությունների բացահայտման նպատակով:
Բացի գիտական գործունեությունից պետք է նշեմ, որ Լոձը գողտրիկ, փոքր արդյունաբերական քաղաք է՝ իր հիմնական տեսարժան վայրերով, Պյոտրկովսկա գլխավոր փողոցով և բարեխառն, սքանչելի կլիմայով: Շնորհակալություն Էրազմուս Մունդուս EMBER ծրագրին մեզ ընձեռած հնարավորությունների համար:

Գոհար Վարդանյան
ՀԱԱՀ Վիճակագրության և բիոմետրիայի ամբիոնի պրոֆեսոր

 
Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00

Calendar of Events

September 2017
S M T W T F S
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30