en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Scientific conference

Thursday, August 24
These articles are available only in armenian.

Անասնաբուժական էքսկուրսիա

ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Սրապյանը 2017 թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 15-ը Էրազմուս+ ծրագրով ուսանել է Ռումինիայի Բանատի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալ-սարանում, որտեղ նա հնարավորություն է ունեցել տեսական գիտելիքներն առավելա-գույնս ամրացնել պրակտիկայով:

Շաբաթական 2-3 անգամ եղել ֆերմաներում և լաբորատորիաներում, ինչը մեծ հնարավորություն մասնագիտական փորձ ձեռք բերելու առումով: Ուսումնական նյութերի առավել հասանելիության և որակյալ մասնագետների պատրաստման համար կարևոր էին նաև առկա բոլոր անհրաժեշտ պայմանները և նորագույն սարքավորումները: Բուհի կայքի միջոցով հնարավոր էր գտնել անհրաժեշտ տեղեկատվություն, տնային հանձնարարություններ, ինչպես նաև կապ հաստատել դասախոսների հետ: «Պարտադիր ուզում եմ շեշտել պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասին, որն իր սրտացավ, ջերմ ու բարի վերաբերմունքով ավելի ու ավելի հետաքրքիր էր դարձնում ուսումնական գործընթացը` փորձելով մեզ փոխանցել առավելագույն գիտելիքներ»,- նշում է Անին:
Անգնահատելի են մասնագիտական այն փորձն ու գիտելիքները, որ Անին ձեռք բերեց ուսումնառության ընթացքում: Նա նշում է, որ արդեն իսկ անչափ կարոտում է Բանատի համալսարանը և օտարերկրյա ընկերներին:
Ուսումնառության ընթացքում Անին փորձել է բազմամշակութային ուսանողական միջավայրում ներկայացնել հային ու հայկականը: Իսկ անչափ հետաքրքիր անցած այդ օրերի համար Անին իր խորին շնորհակալությունն է հայտնում հարազատ ՀԱԱՀ-ին և Արտաքին կապերի դեպարտամենտի ողջ անձնակազմին:


Անի Սրապյան
ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության և
անասնաբուծության ֆակուլտետի ուսանողուհի

 
Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00

Calendar of Events

September 2017
S M T W T F S
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30