en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Scientific conference

Friday, June 02
These articles are available only in armenian.

Նրանք Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի նոր սերնդի ներկայացուցիչներն են

Ուսուցման արևմտյան մոտեցմամբ ու միաժամանակ հայկական ոգով կրթված երիտասարդներն այսօր ստացան իրենց դիպլոմները: Ավարտվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի 2016-17 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի, ինչպես նաև Երևանի 

(Ի–Վի-Էն) գինու ակադեմիայի շրջանավարտների ավարտական հանդիսությունը:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀԱԱՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան ծրագրի տնօրեն Աննե Կեմպան, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան ծրագրի ներկայացուցիչ Լայլա Բաշամը, Տեխասի Էյ ընդ Էմ համալսարանի պրոֆեսոր Ջոն Նիքըլզը և այլ հյուրեր: 

Համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանը, ողջունելով ինչպես շրջանավարտներին, այնպես էլ հյուրերին, իր խոսքում մասնավորապես շեշտեց. «1999թ. ԱՄՆ գյուղդեպարտամենտի հովանավորությամբ և աջակցությամբ Տեխասի Էյ ընդ Էմ համալսարանի հետ կնքվեց համագործակցության երկարաժամկետ ծրագիր, որն իր բնույթով եզակի է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև ողջ տարածաշրջանում: Հիմնվեց Ագրոբիզնեսի ուսուցման հայ-ամերիկյան բարձրագույն դպրոցը, որը, տարեցտարի ծավալելով, խորացնելով և զարգացնելով իր գործունեությունը, ձեռք բերեց միջազգային կրթօջախի բարձր վարկանիշ: Այսօր դպրոցի 600-ից ավելի շրջանավատներ (99%) ապահովված են աշխատանքով հանրապետությունում, նախկին ԱՊՀ երկրներում, իսկ շրջանավարտներից 8-ը ԱՄՆ-ի առաջատար կրթական հաստատությունների պրոֆեսորներ են, ինչը, անշուշտ, մեծ ձեռքբերում է, որի համար խորին շնորհակալություն ԱՄՆ-ի կառավարությանը՝ տարիներ շարունակ այս կարևոր ծրագիրը հովանավորելու և զարգացմանն աջակցելու համար»:
Այնուհետև հնչեց Ագրարային համալսարանի օրհներգը, որի հնչյունների ներքո էլ պարոն Թարվերդյանը դահլիճ հրավիրեց օրվա «մեղավորներին»:
ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի՝ համալսարանին և ԱՈՒԿ-ի շրջանավարտներին ուղղված ողջույնի ուղերձում մասնավորապես ասված էր. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հիմնադրման օրվանից ապահովում է որակյալ մասնագիտական կրթություն, պատրաստում մասնագետներ, ովքեր այսօր հաջողությամբ աշխատում են մեր երկրի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող այնպիսի ոլորտում, ինչպիսին գյուղատնտեսությունն է: Համոզված եմ, որ համալսարանի այս տարվա շրջանավարտները ևս, իրենց նպաստը կբերեն ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ երկրի շարունակական և կայուն զարգացման գործում»:
Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի 16-րդ սերնդի շրջանավարտներին անձամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարի և ամբողջ նախարարության անունից ողջունեց նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Նա նաև, նշեց, որ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը ավանդական և արևմտյան կրթական համակարգերի յուրահատուկ և հաջողված սինթեզ է, որն իր գոյության 17 տարիների ընթացքում կայացել է որպես ագրոբիզնեսի ոլորտի արդիական կրթական հաստատություն ոչ միայն մեր երկրում, այլ նաև ամբողջ տարածաշրջանում:
ԱՈՒԿ-ը բարձր որակավորմամբ մասնագետներ է պատրաստում տնտեսագիտության, մարքեթինգի և կառավարման ոլորտներում՝ անգլերենի գերազանց իմացությամբ և հաղորդակցական ժամանակակից հմտություններով: ԱՈՒԿ-ի շրջանավարտները մրցունակ են առհասարակ բիզնեսի, մասնավորապես՝ ագրոբիզնեսի հատվածում, նաև ֆինանսական հաստատություններում և միջազգային կառույցներում: Շրջանավարտների աշխատանքի տեղավորման վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԱՈՒԿ-ի շրջանավարտները մասնագիտական աշխատանք գտնելու խնդիր, ըստ էության, գրեթե չեն ունենում. մի քանի ամսում նրանց ավելի քան 90 տոկոսն անցնում է միջինից շուրջ կրկնակի բարձր վարձատրվող մասնագիտական աշխատանքի՝ թե Հայաստանում, թե Վրաստանում և այլ երկրներում:
Մինչ դիպլոմների շնորհումը՝ ԱՈՒԿ-ի տնօրեն Վարդան Ուռուտյանը ներկայացրեց անցնող ուսումնական տարվա ձեռքբերումները. «Տարին նշանավորվեց Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում հաջողությամբ ներդրված սննդի անվտանգության համակարգերի կառավարում կրթական ծրագրով, որը միանգամայն նոր խոսք է մեր կրթական համակարգում: Մեկ այլ հաջողություն էր նաև գինու ակադեմիայի ուսանողների մասնակցությունը Պրո վայն գինու միջազգային ցուցահանդեսին և նրանց ուսումնաճանաչողական այցը գործընկեր Գայզենհայմի համալսարան, ինչը հնարավոր դարձավ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության՝ DAAD-ի աջակցությամբ»:
ԱՈՒԿ-ում մշտապես բարեփոխվում են ուսումնական ծրագրերը՝ հաստատելով և վերահաստատելով կրթական կենտրոնի ուրույն դիմագիծը կրթական տարածքում, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ավարտող կուրս, հասու լինելով կրթական ամենավերջին նորույթներին և նորարարություններին, որոշակի առավելություն է ձեռք բերում ոչ միայն այլ բուհերի, այլ նույնիսկ կենտրոնի նախորդ տարիների շրջանավարտների նկատմամբ:
Վարդան Ուռուտյանը վերհիշեց օրեր առաջ «Ավրորա» մրցանակաբաշխության հաղթող բժշկի՝ Թոմ Քաթինայի խոսքերը՝ պարտադիր չէ բարեգործության համար մեկնել Սուդան, և այնտեղ՝ լեռներում, մարդկանց բուժել: Մտածեք՝ ինչ կարող եք անել այնտեղ, որտեղ դուք եք, ինչ կարող եք անել ձեր շուրջ գտնվող մարդկանց համար: «Սիրելի՛ շրջանավարտներ, դուք ձեռք եք բերել արդիական գիտելիքներ, օգտագործեք դրանք հանուն հայրենիքի և մարդկության բարօրության, մտածեք բժիշկ Թոմ Քաթինայի խոսքերի շուրջ, մտածեք՝ թե ինչ կարող եք անել այնտեղ, որտեղ դուք եք: Յուրաքանչյուր մարդ կարող է իր շուրջն ինչ-որ բան փոխել, առավել ևս՝ դուք»,-ասաց Վ. Ուռուտյանը:
Ավելացնենք նաև, որ ավարտական հանդիսության ընթացքում ՀԱԱՀ ռեկտորը և Տեխասի Էյ ընդ Էմ համալսարանի պրոֆեսոր Ջեք Նիքըլզը մեկ անգամ ևս վերակնքեցին համագործակցության պայմանագիրը՝ այս անգամ արդեն հինգ տարի ժամկետով:

 
Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00

Calendar of Events

December 2017
S M T W T F S
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6