en
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Armenian National Agrarian University

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Unforgettable Soreness

Scientific conference

These articles are available only in armenian.

Մրցույթներ, կրթաթոշակային ծրագրեր

24.11.2017

Ուսումը Սիլեսիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ ՀԱԱՀ ուսանողների համար: Կրթաթոշակային ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ի ուսանողներից մեկին հնարավորություն կընձեռվի 2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակում (5 ամսով) սովորելու Սիլեսիայի համալսարանում (Լեհաստան):

Ավելին...

24.11.2017

Ուսումը Շեցինի համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ ՀԱԱՀ ուսանողների համար: Կրթաթոշակային ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ի ուսանողներից երկուսին հնարավորություն կընձեռվի 2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակում (4 ամսով) սովորելու Շեցինի համալսարանում (Լեհաստան):

Ավելին...

24.11.2017

Դասավանդման/վերապատրաստման հնարավորություն Շեցինի համալսարանում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ ՀԱԱՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար, որի արդյունքում դասավանդման կամ վերապատրաստման նպատակով 1 դասախոս 1 շաբաթով կայցելի Շեցինի համալսարանի (Լեհաստան) կենսաբանության, տնտեսագիտության և կառավարման կամ կառավարման և ծառայությունների տնտեսագիտության ֆակուլտետ:

Ավելին...

24.11.2017

Դասավանդման հնարավորություն Սիլեսիայի համալսարանում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ ՀԱԱՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար, որի արդյունքում դասավանդման նպատակով 1 դասախոս 1 շաբաթով կայցելի Սիլեսիայի համալսարանի (Լեհաստան) կենսաբանության և շրջակա միջավայրի պաշտպանության ֆակուլտետ:

Ավելին...

20.11.2017

Իտալիայի Տուսկիայի համալսարանում ուսանելու հնարավորություն

Erasmus+ Credit Mobility ծրագրի շրջանակներում տնտեսագիտություն, ագրոբիզնես եւ շուկայաբանություն, գինեգործություն, պարենամթերքի տեխնոլոգիաներ մասնագիտությունների ուսանողները կարող են 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակը սովորել Իտալիայի Տուսկիայի համալսարանում:

Ավելին...

17.11.2017

Ժամկետների փոփոխության պատճառով ծրագրին դիմելու վերջնաժամկետն երկարաձգվել է մինչև 2017թվականի նոյեմբերի 20-ը։

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Էստոնիայի Տարտու քաղաքում գտնվող Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում 5 ամսով ուսումը շարունակելու նպատակով:

Ավելին...

17.11.2017

Վերապատրաստման հնարավորություն Բարսելոնայի ավտոնոմ համալսարանում

Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ, որի արդյունքում ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի 3 դասախոսներ 1 շաբաթով կվերապատրաստվեն Բարսելոնայի ավտոնոմ համալսարանում (Իսպանիա): Մանրամասն տեղեկություն համապատասխան համալսարանի վերաբերյալ կարող եք գտնել համալսարանի պաշտոնական կայքից` http://www.uab.cat/, http://www.uab.cat/web/mobility:

Ավելին...

07.11.2017

Պիրեուսի կիրառական գիտությունների համալսարանում ուսումը շարունակելու հնարավորություն

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ ՀԱԱՀ ուսանողների, ասպիրանտների և հայցորդների համար:

Ավելին...

07.11.2017

Շոտլանդիայի արևմտյան համալսարանում ուսումը շարունակելու հնարավորություն

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ ՀԱԱՀ ասպիրանտների և հայցորդների համար:

Ավելին...

06.11.2017

Դասավանդման հնարավորություն Շոտլանդիայի արևմտյան համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ պրոֆեսորադասա-խոսական անձնակազմի համար հայտարարվում է մրցույթ, որի արդյունքում դասավանդման նպատակով 1 դասախոս 1 շաբաթով կայցելի Շոտլանդիայի արևմտյան համալսարանի (Շոտլանդիա) գիտության և սպորտի դպրոց:

Ավելին...

06.11.2017

Դասավանդման հնարավորություն Պիրեուսի կիրառական գիտությունների համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ պրոֆեսորադասա-խոսական անձնակազմի համար հայտարարվում է մրցույթ, որի արդյունքում դասավանդման նպատակով 1 դասախոս 1 շաբաթով կայցելի Պիրեուսի կիրառական գիտությունների համալսարան (Հունաստան):

Ավելին...

05.11.2017

Հայտարարություն

2017 թ.-ի դեկտեմբերի 5-6-ին Նովոսիբիրսկում տեղի կունենա միջազգային գիտաժողով հետևյալ խորագրով. «Տնտեսական վերլուծության, հաշվապահական հաշվառման և ֆինանսական կառավարման տեսական և գործնական ժամանակակից ուղղությունները»:

Ամբողջական տեղեկատվության և այլ մանրամասների համար կարող եք այցելել` http://www.sibupk.su/, http://www.new.sibupk.su/

կամ գրել հետևյալ էլ.հասցեին` This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it :

01.11.2017

Ուսումը Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում շարունակելու հնարավորություն

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Էստոնիայի Տարտու քաղաքում գտնվող Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում 5 ամսով ուսումը շարունակելու նպատակով:

Ավելին...

01.11.2017

Հայտարարություն

Պրահայի տնտեսագիտության ինստիտուտը (CERGE-EI) հայտարարում է մագիստրատուրայի (MA in Applied Economics) և ասպիրանտուրայի (PhD in Economics) ընդունելություն: Ամբողջական տեղեկատվության, ընդունելության, կրթաթոշակի և այլ մանրամասների համար կարող եք այցելել` https://www.cerge-ei.cz/phd-admissions/welcome, https://www.cerge-ei.cz/masters-in-applied-economics,
Էլ.հասցե - This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it , This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

24.10.2017

Հայտարարություն

Կեմերովոյի պետական գյուղատնտեսական ինստիտուտը հրավիրում է մասնակցելու հետևյալ միջազգային գիտաժողովներին. «Գյուղատնտեսական արտադրության ժամանակակից միտումները համաշխարհային տնտեսության մեջ» միջազգային գիտագործնական XVI գիտաժողով, որը տեղի կունենա 2017 թ.-ի նոյեմբերի 9-10-ը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մինչև 2017թ. հոկտեմբերի 21-ն է:

Ավելին...
17.10.2017

Ուսումը Կրակովի Յագիելլոնիան համալսարանում շարունակելու հնարավորություն

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ ուսանողների համար հայտարարվում է մրցույթ: Կրթաթոշակային ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ ուսանողներից մեկին հնարավորություն կընձեռվի 2017-18 ուստարվա 2-րդ կիսամյակում (5 ամսով) սովորելու Կրակովի Յագիելլոնիան համալսարանում (Լեհաստան):

Ավելին...
17.10.2017

«Վաղվա օրը կերտող ագրո-ձեռնարկատերերը» ծրագիր

Ծրագրի նկարագրություն: Եթե 20-35 տարեկան ես, ապրում ես Հայաստանում և ցանկանում ես հիմնել քո սեփական բիզնեսը գյուղատնտեսության բնագավառում, բայց չգիտես՝ որտեղից սկսել, այս ծրագիրը քեզ համար է:

Ավելին...
10.10.2017

Արտերկրում սովորելու հնարավորություն

Երազո՞ւմ եք սովորել Պորտուգալիայում, Իսպանիայում, Լեհաստանում, Իտալիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Հունաստանում և շատ այլ երկրներում: Շտապե՛ք իրականացնել ձեր երազանքը: Արտաքին կապերի դեպարտամենտը կանցկացնի հանդիպում ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ, որի ժամանակ կներկայացվի տեղեկատվություն ՀԱԱՀ միջազգային համագործակցության և միջազգային կրթաթոշակային ծրագրերի, Էրազմուս+ առկա ծրագրերին դիմելու գործընթացի, անհրաժեշտ փաստաթղթերի և այլնի վերաբերյալ:

Ավելին...


 
Online Consulting with Skype Monday, Wednesday, Friday at 10:00-12:00

Calendar of Events

December 2017
S M T W T F S
26 27 28 29 30 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31 1 2 3 4 5 6