hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Չորեքշաբթի, Դեկտեմբեր 26

«Նորարարության դրամաշնորհային մրցույթ»-ում
ՀԱԱՀ-ն ներկայացնող  խումբը 3-րդ մրցանակակիր 

2012թ. փետրվարի 15-ին Լոս Անջելեսում գործող ԱՐՓԱ (Analyses for research and planning for Armenia) ինստիտուտ-հիմնադրամի կողմից հայտարարվել էր «Նորարարության դրամաշնորհային մրցույթ», որը նախատեսված էր երիտասարդ մասնագետների և ասպիրանտների համար:
Ագրարային քաղաքականության և խորհրդատվության ամբիոնի ասիստենտ Հարություն Գևորգյանի նախաձեռնությամբ կազմվեց աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկվեցին ԱՊՀ խորհրդատվություն և տեղեկատվություն մասնագիտության 2-րդ կուրսի մագիստրանտներ Արմեն Սարգսյանը և Երանուհի Մանուկյանը, ինչպես նաև հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոնի ասիստենտ Նաիրա Ավետյանը: 

Ընթերցել...
 
Երկուշաբթի, Դեկտեմբեր 24

DAAD-ի կրթաթոշակ «Ագրարային մենեջմենթ»
մագիստրոսական ծրագրի մագիստրանտների համար

Հոկտեմբերի 4-ին ՀԱԱՀ-ում էր գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) հայաստանյան գրասենյակի տնօրեն տիկին Թինե Լաուֆերը: Այցի նպատակն էր DAAD-ի կրթաթոշակակիրների ընտրությունը: Սկսած 2009թ.-ից ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի լավագույն ուսանողների ուսման վճարի հատուցման նպատակով DAAD տրամադրում է մինչև 600 Եվրո (տարեկան) կրթաթոշակ:

Ընթերցել...
 
Ուրբաթ, Դեկտեմբեր 21

«Էրասմուս Մունդուս» ծրագրի
ALRAKIS II և ELECTRA նախագծեր

Դեկտեմբերի 21-ին` ժամը 14:30-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 1-ին մասնաշենքի 425 լսարանում կներկայացվի «Էրասմուս Մունդուս» ծրագրի ALRAKIS II և ELECTRA նախագծերը, դրանց բովանդակությունը և մասնակցության պայմանները:
Ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի բուհերի ուսանողներին, դասախոսներին, հետազոտողներին և շրջանավարտներին 1-36 ամիս ուսանել կամ հետազոտել կոնսորցիումի անդամ Եվրոպական համալսարաններից որևէ մեկում:
Մուտքն ազատ է:

 
Չորեքշաբթի, Դեկտեմբեր 19

«Էրասմուս Մունդուս» ծրագրի
ALRAKIS II և ELECTRA նախագծեր

Դեկտեմբերի 20-ին` ժամը 15:00-ին Երևանի պետական բժշկական համալսարանի 6-րդ լսարանում մանրամասն կներկայացվի «Էրասմուս Մունդուս» ծրագրի ALRAKIS II և ELECTRA նախագծերը, դրանց բովանդակությունը և մասնակցության պայմանները:
Ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի բուհերի ուսանողներին, դասախոսներին, հետազոտողներին և շրջանավարտներին 1-10 ամիս ուսանել կամ հետազոտել կոնսորցիումի անդամ Եվրոպական համալսարաններից որևէ մեկում:
Մուտքն ազատ է:

 
Երեքշաբթի, Դեկտեմբեր 18

ՄԱԿ-ի անկյուն Հայաստանի ազգային
ագրարային համալսարանում

ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՀՏՎ) և ՀԱԱՀ-ի Արտաքին կապերի դեպարտամենտի և Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ դեկտեմբերի 18-ին ՀԱԱՀ-ի ընթերցասրահում բացվեց ՄԱԿ-ի անկյուն:
ՀԱԱՀ ռեկտոր Ա. Թարվերդյանի և ՄԱԿ-ի ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոյի միջև ստորագրված Համագործակցության ծրագրի շնորհիվ ուսանողներն ավելի շատ հնարավորություններ կունենան բարելավելու իրենց գիտելիքները ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի հայաստանյան գործունեության մասին:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 201 202 203 204 205 206 207 208 209 210 Հաջորդ > Վերջ >>

204 էջ 226-ից

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու 

Դեկտեմբերի 14-ին, աշխատանքային օրվա ավարտին, լրացավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը: Նշված ժամկետում մրցույթին մասնակցելու համար դիմում է ներկայացրել մեկ հավակնորդ՝ Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Վարդան Էդիկի Ուռուտյանը:


«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Կարեն Ղարախանյան

...

Նիդերլանդների կրթաթոշակային ծրագիր

Ծրագիր ԱՄՆ-ում առաջնորդական հմտություններով ուսանողների համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10