hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԲԱԺԻՆ

Գ.ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու,
դոցենտ՝ Գրիգորի Աշոտի Գասպարյան

Ասպիրանտուրայի բաժինը կազմավորվել է 1994թ.` Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների ասպիրանտուրաների միավորման արդյունքում: Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում ասպիրանտուրան հիմնադրվել է 1938թ., իսկ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում` 1933թ.:

Երկու ինստիտուտների միավորումից հետո` 1994-1998թթ., ասպիրանտուրայի բաժինը ղեկավարել է Գ.Հ. Գասպարյանը, 1998-2007թթ. Մ.Վ.Մուսայելյանը: 2007 թվից այն ղեկավարում է դոցենտ Գ.Ա.Գասպարյանը:

Համալսարանում մեծ ուշադրություն է դարձվում գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործին: «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջները կատարելու և հետբուհական կրթությունը, որպես բարձրագույն կրթության երրորդ աստիճան, հետազոտողի կրթական ծրագրով կազմակերպելու և կրեդիտային համակարգի ներդրման նպատակով համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ մշակվել են ագրարային մասնագիտությունների հետազոտողի ուսումնական պլաններ: Դրանք միտված են ապահովելու ասպիրանտի գիտելիքների, ունակությունների և կարողությունների ավելի լայն շրջանակ` մասնագիտական գիտելիքների, ընդհանուր բազային կարողությունների ուսուցում, կառավարման ու հաղորդակցման հմտությունների ձևավորում, գիտամանկավարժական մեթոդների ուսուցում և համապատասխան դիրքերի ձևավորում:

Ագրարային համալսարանի ասպիրանտուրայում վերջին տարիներին սովորել են ոչ միայն ՀՀ քաղաքացիներ, օտարերկրյա քաղաքացիներ` Սիրիայի Արաբական Հանրապետությունից և Իրանի Իսլամական Հանրապետությունից: Ներկայումս ՀԱԱՀ ասպիրանտների թիվը 89 է, որոնցից առկա ուսուցմամբ` 22, հեռակա ուսուցմամբ` 67 այդ թվում` 14 հայցորդ ԼՂՀ-ից և 1 ասպիրանտ՝ Իրանից:


Հետադարձ կապ
0009, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Տերյան 74,
ՀԱԱՀ, I-ին մասնաշենք, 330 սենյակ
Հեռ. +374(12) 52-85-16, ներքին`3-56
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

 

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում 

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում (Բուլղարիա) ուսումը 4 ամսով շարունակելու համար: Վերոնշյալ համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան ՀԱԱՀ-ի 2 ուսանող։ Նրանց կտրամադրվի ամսական 800 եվրո կրթաթոշակ և 275 եվրո գումար`

...

Ուշադրությու´ն

Կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10