ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Ա. Թարվերդյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է դարձել 1979 թվականին, դոցենտի կոչում շնորհվել է 1983 թվականին: 1997 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, իսկ 2002թ. նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում: 2006 թվականից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է, իսկ 2014 թվականից՝ ՀՀ ԳԱԱ իսկական անդամ: Գիտության և բարձրագույն կրթության ոլորտներում նշանակալից ձեռքբերումների և մատուցած ծառայությունների համար 2000թ. պրոֆեսոր Ա. Թարվերդյանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով, իսկ 2004թ.` Ռուսաստանի Դաշնության «Տիմիրյազևի ոսկե մեդալով»: 2007թ. հունիսին Եվրոպական բիզնես ասամբլեայի ազգային կոմիտեն (EBA Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա), բարձր գնահատելով պրոֆեսոր Ա. Թարվերդյանի մասնագիտական գործունեությունը և անձնական ավանդը ժամանակակից հասարակության զարգացման գործում, նրան շնորհել է Սոկրատեսի անվան մրցանակ և մեդալ: 2011թ. գիտության և կրթության մեջ վաստակի և երկարամյա բեղմնավոր մանկավարժական աշխատանքի համար ՀՀ նախագահի հրամանագրով պարոն Թարվերդյանը արժանացել է գիտության վաստակավոր գործչի կոչման, ինչպես նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Ա. Թարվերդյանին շնորհվել է «Արցախի երախտագիտության» մեդալը: 2012թ. փետրվարին արժանացել է ՌԴ Տիմիրյազևի անվան պետական ագրարային համալսարանի «Պատվավոր դոկտորի» կոչման: 2013թ. հոկտեմբերին Քիշինևում շնորհվել է Մոլդովայի պետական ագրարային համալսարանի պատվավոր դոկտորի կոչում, իսկ 2016թ. Ղազախստանի ազգային ագրարային համալսարանի պատվավոր դոկտորի կոչման: |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մշակութային կյանքը Հայաստանի առաջին Հանրապետությունում
Ընտրիր ճիշտ մասնագիտություն, կառուցիր լավ ապագա
Բաց դաս
Ձեր վերջին այցելությունները
- 2018-04-16 09:39:07
Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն աճել են շուրջ 3 անգամ
Օպերատիվ տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 11-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 34 875 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 22 828 տոննայով։
Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն , Վրաստան, Բելառուս, ԱՄԷ, Ռումինիա և Բելգիա:
Աղբյուրը՝ minagro.am - 2018-04-05 07:00:25
Մեկնարկել է կաթնամթերքի արտադրության զարգացման ծրագիրը և գործարկվել գյուղոլորտի դոնորների համակարգման հարթակը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և Հայաստանում ՄԱԿ-ի ՊԳԿ-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն այսօր ստորագրել են «Անասնակերի մատակարարման բարելավում և կաթնամթերքի վերամշակման ընդլայնում Հայաստանի կաթնամթերքի ոլորտում» ծրագիրը:
- 2018-03-29 08:06:56
Հայկական գինեգործական ընկերությունները «Պրովայն Դյուսելդորֆ 2018» միջազգային ցուցահանդեսից վերադարձել են մեդալներով
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական գինեգործական 16 ընկերություններ միասնական տաղավարով ներկայացրել են իրենց արտադրանքը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցած գինու և ալկոհոլային ըմպելիքների՝ «Պրովայն Դյուսելդորֆ 2018» ամենամյա միջազգային
- Ագրոնոմիական ֆակուլտետ
- Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ
- Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետ
- Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետ
- Անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ
- Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետ
- Տնտեսագիտական ֆակուլտետ