hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

ԱԳՐՈՆՈՄԻԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Գ.Սանթրոսյան
Դեկան՝ գ.գ.թ., դոցենտ
Գագիկ Սերյոժայի Սանթրոսյան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիմնարար ֆակուլտետներից մեկը ագրոնոմիական (գյուղատնտեասական) ֆակուլտետն է, որը կազմակերպվել է 1921թ. Երևանի ժողովրդական համալսարանում (ներկայումս ԵՊՀ): Նրա հիմնարար ակտիվ նախաձեռնություններից և ջատագովներից էր առաջին դեկանը՝ ճանաչված գիտնական ու մանկավարժ Պապա Բեժանի Քալանթարյանը:
ԽՍՀՄ Կենտգործկոմի և Ժողկոմխորհի 1930թ. հուլիսի 23-ի որոշմամբ Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի բազայի վրա հիմնադրվում է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը` իր այգեգործության, երկրագործության /դաշտավարական/ և անասնաբուծության ֆակուլտետներով: Առաջին երկուսը ագրոնոմիական ուղղվածության էին, որոնք էլ 1943թ. վերանվանվում են ագրոնոմիական և այգեպտղաբանջարաբուծական ֆակուլտետներ:
Ագրոնոմիական ֆակուլտետը իր գործունեության ընթացքում ենթարկվում է մի շարք կառուցվածքային փոփոխությունների ` 1988թ. ագրոնոմիական և այգեպտղաբանջարաբուծական ֆակուլտետները միավորվում են և գործունեությունը շարունակում որպես ագրոնոմիական ֆակուլտետ:  1994-1995 ուս.տարում գյուղատնտեսական և անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտների միավորման հետևանքով նորաստեղծ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում անասնաբուծա-ինժեներական ու ագրոնոմիական ֆակուլտետների կենսաբանական մասնագիտությունների հիմքի վրա կազմավորվում է ագրարային ֆակուլտետը, որին միանում են նաև /1997թ./ տեխնոլոգիական ֆակուլտետի մասնագիտությունները: 2002-2003 ուս. տարում վերոնշյալ ֆակուլտետից առանձնացվում են անասնաբուծական ու տեխնոլոգիական մասնագիտությունները և ագրոնոմիական մասնագիտությունների բազայի վրա կրկին կազմավորվում է ագրոնոմիական ֆակուլտետը:  2006 թվականից առ այսօր ֆակուլտետի դեկանն է գ.գ.թ., դոցենտ Գագիկ Սերյոժայի Սանթրոսյանը:

Ֆակուլտետի կազմում ընդգրկված են հետևյալ 6 ամբիոնները`

Ֆակուլտետի գործունեությունը համապատասխանում է Բոլոնիայի գործընթացի շրջանակներում ուսուցման արդի մեթոդներին: Ֆակուլտետում ուսումնական կաբինետներն ու լաբորատորիաները ապահովված են անհրաժեշտ սարքավորումներով, ցուցադրական նյութերով, հերբարիումներով և համակարգչային տեխնիկայով: Ուսումնական գործընթացին զուգահեռ ֆակուլտետն իրականացնում է գիտական և ուսումնամեթոդական աշխատանքներ: Հիմնարար և կիրառական նշանակություն ունեցող կարևոր գիտական հետազոտությունների շնորհիվ գյուղատնտեսական արտադրության մեջ ներդրվել են ավելի քան 200 առաջարկություն, այդ թվում՝ գյուղատնտեսական մշակաբույսերի շուրջ 40 նոր սորտ: Ֆակուլտետն իր գործունեության ընթացքում հրատարակել է 170 դասագիրք և ուսումնական ձեռնարկ, ավելի քան 6800 գիտական հոդված, նաև բազմաթիվ արտոնագրեր և վկայագրեր:

Ագրոնոմիական ֆակուլտետում գործում է գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի և դոկտորի գիտական աստիճան շնորհող 011 «Ագրոնոմիա» մասնագիտական խորհուրդը, որտեղ հայցորդները ատենախոսություններ են պաշտպանում հետևյալ մասնագիտությունների գծով՝
  • Զ.01.01 - Ընդհանուր երկրագործություն, հողագիտություն, հիդրոմելորացիա և ագրոքիմիա
  • Զ.01.02 - Բուսաբուծություն, խաղողագործություն, պտղաբուծություն և բույսերի պաշտպանություն 
Ֆակուլտետի մասնագիտական խորհրդի անցած ավելի քան 50 տարիների ընթացքում թեկնածուական և դոկտրական ատենախոսություններ են պաշտպանել 200 մարդ:

Ագրոնոմիական ֆակուլտետը ՀՀ-ում միակն է, որտեղ մասնագետներ են պատրաստում հետևյալ մասնագիտությունների գծով՝

Ագրոնոմիական ֆակուլտետը համագործակցում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության համաշխահային գրասենյակի, Կովկասի տարածաշրջանի ագրոկենսաբազմազանության պահպանման հայկական գրասենյակի, Նորվեգիայի Սաէրհեիմի կենսաէկոնոմիկայի ինստիտուտի, Թրոմսոյի արկտիկական համալսարանի, Իտալիայի Դելլ Մանշ պոլիտեխնիկական համալսարանի (Անկորա), Ռուսաստանի մի շարք գյուղատնտեսական համալսարանների և գիտական կենտրոնների հետ:

 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10