hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Առաջինը տարածաշրջանում. Շիրակում կմեկնարկի «Հանրօգուտ ներդրումներ» փորձնական ծրագիրը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է STRATEGIOS, UNDP, SITRA կազմակերպությունների փորձագետներին:

Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի շրջանակում մեկնարկելիք «Հանրօգուտ ներդրումներ» («Social Impact Bond») փորձնական ծրագիրը` ուղղված Շիրակի մարզում կաթնարտադրության զարգացմանը: Ծրագրի իրականացման արդյունքում շահագրգիռ ֆերմերային տնտեսություններում ակնկալվում է կաթի արտադրողականության ավելացում և կաթի որակի բարձրացում:
Ծրագրի արդյունավետության ապահովման նպատակով կսահմանվեն հատուկ չափորոշիչներ, որոնցով հետագայում կառաջնորդվեն ծրագրի շահառուները:
Ողջունելով հյուրերին` նախարար Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ նմանատիպ ծրագիր նախաձեռնելու մտահղացումն առաջացել է դեռևս որպես Շիրակի մարզպետ նրա պաշտոնավարման ժամանակ: Նշելով, որ բարեհաջող ընթացքի պարագայում պիլոտային այս ծրագրի շրջանակները կընդլայնվեն` ՀՀ գյուղատնտեսության նախարարը միաժամանակ ընդգծել է պատրաստակամությունը սերտորեն համագործակցել և աջակցել ծրագրի պատասխանատուներին:
Պատվիրակության անդամներն իրենց հերթին նշել են, որ ծրագրի մշակման ընթացքում նախատեսվում են խորհրդատվություններ նաև այլ պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների ներկայացուցիչների հետ:
Հյուրերը նաև շեշտել են, որ Շիրակում մեկնարկելիք «Հանրօգուտ ներդրումներ» նախաձեռնությունը կլինի առաջինը տարածաշրջանում:
Հանդիպման ընթացքում քննարվել են փորձնական ծրագրի իրականացման ընթացքում ֆինանսական մեխանիզմների կիրառմանը, այլ դոնոր կազմակերպությունների ներգրավմանը, ծրագրի շահառուների ընտրությանը, չափորոշիչների մշակմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

minagro.am

 

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու 

Դեկտեմբերի 14-ին, աշխատանքային օրվա ավարտին, լրացավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը: Նշված ժամկետում մրցույթին մասնակցելու համար դիմում է ներկայացրել մեկ հավակնորդ՝ Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Վարդան Էդիկի Ուռուտյանը:


«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Կարեն Ղարախանյան

...

Նիդերլանդների կրթաթոշակային ծրագիր

Ծրագիր ԱՄՆ-ում առաջնորդական հմտություններով ուսանողների համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10