hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Սիսիանի մասնաճյուղ

Տնօրենի պաշտոնակատար`  
Բաղդասարյան Հրանուշ Հրանտի

ՀՀ Կառավարության 2004թ. հունիսի 25-ի թիվ 976-Ն որոշմամբ ստեղծվեց Հայաստանի պետական ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղը՝ հեռակա ուսուցմամբ: 2006 թ-ին մասնաճյուղին տրամադրվեց ուսումնական մասնաշենք: 2005-2006 ուստարում կազմակերպվեց առաջին ընդունելությունը յոթ մասնագիտությունների գծով.

  • ագրոնոմիա
  • կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա
  • հողաշինարարություն և հողային կադաստր
  • ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում
  • ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ
  • անասնաբուժական սանիտարական փորձաքննություն
  • անասնաբուծություն

2009թ.-ից ի վեր մասնաճյուղում գործում է 4 բաժին.

  • Հումանիտար և տնտեսագիտական առարկաների բաժին, վարիչ` Կ. Գ. Հունանյան
  • Մաթեմատիկական և տեխնիկական առարկաների բաժին, վարիչ` Մ. Օ. Խաչատրյան
  • Ագրոկենսաբանական և տեխնոլոգիական առարկաների բաժին, վարիչ` Ա. Բ. Շողունց
  • Բնագիտական կենսաբանական առարկաների բաժին, վարիչ` Հ. Թ. Հարությունյան:

2007-2008 ուստարում մասնաճյուղը ստացել է նաև հենակետային քոլեջի լիցենզավորում` առկա ուսուցմամբ: 
Հիմնադրման օրվանից մասնաճյուղի տնօրենն է եղել Արթուր Ռուբենի Կոստանդյանը, 2016 թ. դեկտեմբերի 9-ին տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Հրանուշ Հրանտի Բաղդասարյանը: Մասնաճյուղում դասավանդում են 54 դասախոսներ, այդ թվում՝ պրոֆեսորներ: Նրանցից 24-ը հրավիրվում են մայր բուհից, իսկ որոշ պարապմունքներ անցկացվում են հեռաուսուցման եղանակով:

Մասնաճյուղը մինչ օրս տվել է 349 շրջանավարտ, որի 65%-ը մարզում աշխատում է իր մասնագիտությամբ: 2018թ. հունվարի մեկի դրությամբ մասնաճյուղում սովորում է ՀՀ տարբեր մարզերից 225 ուսանող և 3 հայցորդ-ասպիրանտ: Մասնաճյուղում գործում է ուսման վարձավճարի փոխհատուցման (զեղչ) համակարգ:
Մասնաճյուղն ունի ագրոկենսաբանական, տեխնոլոգիկան, բնագիտական և կենսաբանական  մասնագիտական լաբորատորիաներ, մասնագիտական և գեղարվեստական գրականությամբ հագեցած գրադարան:

ՀԱԱՀ ռեկտորատի և մասնաճյուղի միջոցների հաշվին պարբերաբար թարմացվում և համալրվում է գրադարանային ֆոնդը և վերը նշված լաբորատորիաների նյութերն ու սարքավորումները: 2016թ.-ի դեկտեմբերի 19-ին մասնաճյուղը կնքել է փոխըմբռնման համաձայնագիր Սիսիանի տարածաշրջանի ՌԶԳ Հկ-ի և Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոցի (HAFL) հետ` Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) կազմակերպության աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է նպաստել գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և խորհրդատվական ծառայությունների զարգացմանը և հասանելի դարձնել շուկային միտված գործանական կրթությունը` անասնաբուժական, կաթի վերամշակման և ֆերմերներին խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտներում: Ծրագրի շրջանակներում իրականացվել է «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության պետական կրթական չափորոշչի և մոդուլային ուսումնական ծրագրի վերանայում, որի համար կատարվել է ոլորտի կարիքների և հնարավորությունների գնահատում Սյունիքի մարզում: Կատարվել է մասնագիտական այց Շվեյցարիայի Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոց (HAFL): Արդյունքում կնքվել են նոր պայմանագրեր տարածաշրջանի գործատուների հետ, ինչպես նաև կազմակերպվել է կարճաժամկետ դասընթաց «Պանրագործություն» թեմայով:

Հետադարձ կապ
ՀՀ, ք. Սիսիան, Շիրվանզադե 7
Հեռ. (02832) 36-71, ներքին 2-36-71

 

Մրցույթ ՀԱԱՀ-ի անձնակազմի համար Պորտուգալիայի Մինhոյի համալսարանում դասավանդելու/վերապատրաստվելու նպատակով

Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիր

Հայտարարություն

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հունվար 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
31 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10