hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Արհկոմիտեի նախագահ`
Աղաջանյան Աննա Գեյիմի

ՀԱԱՀ արհմիութենական կազմակերպությունը ստեղծվել է 1995թ. նախկին երկու՝ Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական - անասնաբուժական ինստիտուտների արհմիութենական կազմակերպությունների միավորման արդյունքում: Միացյալ արհկոմիտեի առաջին նախագահն է եղել դոցենտ Ռ.Ա.Թովմասյանը, հետագայում՝ դոցենտ Հ.Ա.Զաքարյանը, պրոֆեսոր Տ.Զ. Պապոյանը և պրոֆեսոր Վ.Վ.Աբրահամյանը: Ներկայումս արհկոմիտեի նախագահն է Ա.Աղաջանյանը:

ՀԱԱՀ-ի բոլոր ֆակուլտետներում և ստորաբաժանումներում ստեղծված են արհմիութենական սկզբնական կազմակերպություններ, որտեղ ընդգրկված են ավելի քան 1200 անդամներ:
Արհկոմիտեն աշխատանքներն իրականացնում է իր կազմում գործող հանձնաժողովների միջոցով: Լայն է արհմիության գործունեության ոլորտը. կոլեկտիվի անդամների և ուսանողության սոցիալ-տնտեսական և աշխատանքային հարցերի լուծում, հանգստի կազմակերպում, բուժման և աշխատանքի անվտանգության ապահովում, աշխատողների իրավունքների և դրանցից բխող շահերի պաշտպանում:
Իրականացվող սոցիալական ծրագրերում նշանակալի դեր ունի արհկոմիտեի հետևողական հովանավորչությունն առավել կարիքավոր անհատների նկատմամբ՝ նրանց պարբերաբար տրամադրելով նյութական օգնություն: ՀԱԱՀ-ի աշխատակիցներին տրամադրվում են

Աղավնաձորում գտնվող «Զարթոնք» հանգստյան տան (տնօրեն` Գագիկ Կարապետյան) ուղեգրեր՝ զեղչերով, իսկ առավել կարիքավորներին` 5-օրյա անվճար ուղեգրեր: Այնտեղ կազմակերպվում են նաև ամանորյա միջոցառումներ:
Ուշադրության կենտրոնում են  նաև ուսանողական հանրակացարանը, այնտեղ բնակվող ուսանողների կենցաղային պայմանների բարելավման հարցերն ու  հանգստի կազմակերպումը: Արհկոմիտեի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ սկսվել է ՀԱԱՀ-ի մասնաշենքերի շրջակա տարածքների կանաչապատումը:
Արհկոմիտեն, նշում է բոլոր աշխատակիցների հոբելյանները: Ուշադրության են արժանանում նաև ուսանողական գիտաժողովներում, սպորտային մրցումներում և ինտելեկտուալ խաղերում մրցանակային տեղեր գրավող ուսանողները: Խրախուսվում է նաև ՀԱԱՀ-ի շախմատի ակումբի /ղեկավար` Ռ.Չատինյան/ գործունեությունը: Կազմակերպվել են  հանդիպումներ հայ օլիմպիական չեմպիոնների, կին շախմատիստների հետ: Ռեկտորատի հետ համատեղ ամեն տարի նշվում է մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրման օրն ու հաղթանակի և խաղաղության տոնը: Այդ օրը ՀԱԱՀ-ի վետերանները պարգևատրվում են պատվոգրերով, շնորհակալագրերով և ստանում ֆինանսական օգնություն: Մեծ հանդիսությամբ նշվում է նաև կանանց միջազգային տոնը` մարտի 8-ը: ՀԱԱՀ-ի բոլոր կանայք ստանում են նվերներ, իսկ առավել արժանավորները՝  նաև պատվոգրեր: Երեխաների պաշտպանության օրը` հունիսի 1-ը, նշվում է երաժշտական հեքիաթային ներկայացումներով, կազմակերպվում է շնորհալի երեխաների գործերի ցուցահանդես, տրվում են մրցանակներ: Երեխաների համար կազմակերպվում է նաև ամանորյա հանդես` Ձմեռ պապի, Ձյունանուշի, հեքիաթային հերոսների մասնակցությամբ և իհարկե նվերներով:

Զգալի աշխատանք է կատարվել մշակութային կյանքի աշխուժացման ուղղությամբ: Մշակույթի կենտրոնը /դոց. Պ.Սերոբյան/, գրադարանը /Վ.Մելքոնյան/, հայոց պատմության և փիլիսոփայության ամբիոնը /դոց. Ա.Գլջյան/ արհկոմիտեի հետ համատեղ կազմակերպել են հանդիպումներ մշակույթի և գրականության հայտնի գործիչների հետ: Նշվել են հայ ժողովրդի ականավոր զավակների հոբելյանական տարեթվերը: Կնքվել են պայմանագրեր հանրապետության համարյա բոլոր թատրոնների հետ, ինչպես նաև անվանի բանաստեղծների հոբելյանական երեկոներ կազմակերպող «Զարթոնք» ընկերության հետ: Արդյունքում ՀԱԱՀ-ի աշխատակիցներին անվճար տրամադրվել են բազմաթիվ ներկայացումների և համերգների տոմսեր:
ՀԱԱՀ-ում արհկոմիտեին կից գործում է երգի-պարի համույթը, որի գեղարվեստական ղեկավարն է Ռ.Աբաղյանը: Համույթը մասնակցում է համալսարանում կազմակերպվող բոլոր միջոցառումներին, բազմաթիվ ելույթներ է ունեցել համերգային դահլիճներում, զորամասերում, ծերանոցներում:

Հետադարձ կապ
ՀԱԱՀ, II մասնաշենք 
Հեռ. (37410) 56-17-90, ներքին՝ 2-35

 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10