hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը

Պատմական ակնարկ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հանրապետության խոշոր բուհերից մեկն է և ագրարային բնագավառի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը: Որպես Հայկական գյուղատնտեսական ակադեմիա` կազմավորվել է 1994թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման արդյունքում, որոնք հիմնադրման օրվանից (1930թ.) բացառիկ դեր են խաղացել ինչպես հանրապետության ագրարային ոլորտի զարգացման, այնպես էլ նախկին Խորհրդային Միության այլ հանրապետությունների համար որակյալ մասնագետների պատրաստման ու բազմաբնույթ գիտական հետազոտությունների իրականացման գործում:

Հայկական ԽՍՀ Հողժողկոմատը 1930թ. մայիսի 6-ին (արձանագրություն 9) որոշում է ընդունում պետհամալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը վերակազմավորել գյուղատնտեսական ինստիտուտի երեք ֆակուլտետներով` այգեգործական-բանջարաբուծական, խաղողագործական և գինեգործական, դաշտավարական:

bd5544ff9b

Հիմք ընդունելով ներկայացված առաջարկությունները` ԽՍՀՄ Կենտ-գործկոմը և Ժողկոմխորհը 1930թ. հուլիսի 23-ին որոշում են ընդունում (N 40/237) Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի բազայի վրա հիմնադրել Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը:

Սկզբնական շրջանում պարապմունքները վարել են շուրջ 50 դասախոսներ, որոնց ճնշող մեծամասնությունը` պրոֆեսորներ Ս.Պ.Ղամբարյանը, Հ.Գ.Գյուլիքևխյանը, Խ.Ա.Երիցյանը, Պ.Բ.Քալանթարյանը, Ա.Զ.Թամամշևը (Թամամշյան), Ա.Գ.Տեր-Պողոսյանը, Հ.Ա.Նավակատիկյանը, Մ.Գ.Թումանյանը, Ն.Ա.Տրոիցկին, Բ.Գ.Մասինոն, դոցենտներ Գ.Փ.Գրձելյանը, Հ.Հ.Ակունյանը, Տ.Ա.Ջրբաշյանը, Դ.Գ.Հակոբջանյանը և ուրիշներ, ինստիտուտ էր տեղափոխվել համալսարանից:

6a56e370ed

1931թ. սեպտեմբերին գյուղա-տնտեսական ինստիտուտի դիրեկտորի N91 հրամանով ամբիոնի վարիչներ են հաստատվում Հ.Հ.Ակունյանը (անօրգա-նական և անալիտիկ քիմիա), Հ.Ա.Նավակատիկյանը (ֆիզիկա), Ս.Աղամալյանը (բույսերի անատոմիա և ֆիզիոլոգիա), Ա.Գ.Արարատյանը (բույ-սերի սիստեմատիկա և մորֆոլոգիա), Ա.Գ.Տեր-Պողոսյանը (կեդանաբանություն), Վ.Մարտիրոսյանը (պատմական մատերիալիզմ), Պ.Բ.Քալանթարյանը (ագրոքիմիա, բակտերիոլոգիա և հողի պարարտացում), Գ.Խ.Աղաջանյանը (ընդհանուր երկրագործություն և բամբակի մշակություն), Մ.Գ.Թումանյանը (մասնավոր երկրագործություն) և Գ.Փ.Գրձելյանը (այգեգործություն և պարտեզագործություն): Այդ նույն հրամանով տարբեր ամբիոններում դոցենտի պաշտոնում են նշանակվում Ա.Գ.Ներսիսյանը, Տ.Ա.Ջրբաշյանը, Խ.Պ.Միրիմանյանը, Դ.Ն.Բաբայանը, Ա.Պետրոսյանը, Ն.Ա.Մալաթյանը, Ս.Ավետյանը, Ա.Վերմիշյանը, Ս.Ս.Սահակյանը, իսկ դոցենտի պաշտոնակատար` Ե.Մ.Մովսիսյանը, Ա.Մ.Հակոբյանը, Ա.Վարդանյանը, Ս.Ս.Խաչատրյանը և ուրիշներ:



 

ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է օտար լեզվի դասընթացներ

ՀԱՐԳԵԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

     ՀԱԱՀ-ի Լեզվի ուսուցման կենտրոնը 2019 թ. հունվարի 21-ից կազմակերպում է օտար լեզվի (անգլերեն) դասընթացներ hամալսարանի պրոֆեսորա-դասախոսական և ուսումնա-օժանդակ կազմի համար: Անգլերենի դասընթացները, ըստ լեզվի տիրապետման, նախատեսված են Սկսնակ Ա, Սկսնակ Բ, Նախամիջին, Միջին և Առաջավոր մակարդակների համար: Ուսման մեկ փուլի տևողությունը 2 ամիս է (36 ժամ), իսկ մեկ դասընթացինը` 90 րոպե (10 րոպե ընդմիջմամբ): Պրոֆեսորա-դասախոսական և ուսումնաօժանդակ կազմի համար ուսման մեկ փուլի (2 ամսվա) վճարը կազմում է 7000 դրամ, ևս 7000 դրամ սուբսիդավորում է Համալսարանը: Յուրաքանչյուր փուլից հետո ունկնդիրներն անցնում են ավարտական թեստավորում, որն հաջողությամբ հանձնելու դեպքում փոխադրվում են ուսուցման հաջորդ մակարդակ: Դասընթացներին մասնակցելուց առաջ նախնական թեստավորումն անցնելու նպատակով դիմորդներին խնդրվում է դիմել Լեզվի ուսուցման կենտրոն` 2-րդ մասնաշենք, 219 սենյակ, հեռ.` 010 58-21-43, ներքին՝ 2-92։


...

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

Ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթ

«Սևծովյան գիտություն» ("Black Sea Science") միջազգային ուսանողական մրցույթի կազմակերպչական կոմիտեն հրավիրում է մասնակցելու «Սևծովյան գիտություն 2019» ("Black Sea Science 2019") ուսանողական գիտական աշխատանքների միջազգային առցանց մրցույթին, որը տեղի է ունենալու Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիայում (Ուկրաինա) «Սևծովյան համալսարանների ցանց» միջազգային կազմակերպության աջակցությամբ: Գիտական աշխատանքները կարող եք ուղարկել մինչև 2019 թ.-ի հունվարի 15-ը հետևյալ էլ. հասցեին. int_competition@onaft.edu.ua:
Մանրամասների համար այցելեք.
http://isc.onaft.edu.ua/

...

Միջանկյալ հաշվետվության ներկայացում

Միջանկյալ հաշվետվության
ներկայացում

     Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը 2018թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 13:30–ին, կներկայացնի «ՀՀ գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ընդլայնման ուղիները» գիտական ծրագրի միջանկյալ հաշվետվությունը: Ցանկացողները կարող են ներկա լինել ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 245 լսարանում:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի տնօրեն Ա. Ե. Ոսկանյան

...
ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10