hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Հոկտեմբեր 09

Վարժարանը ՀԱԱՀ ղեկավարության ուշադրության կենտրոնում. Շրջայց և հանդիպում աշխատակիցների հետ 

Հոկտեմբերի 8-ին ՀԱԱՀ ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը և ուսումնամեթոդական կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի պաշտոնա-կատար Սմբատ Դավեյանն այցելեցին ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարան:

Նրանք շրջեցին վարժարանում՝ ուշադրություն դարձնելով շենքային և նյութատեխնիկական պայմաններին, որոնք, ինչպես շրջայցիIMG_2791 ավարտին որակեց Վ. Ուռուտյանը, հեռու են աշակերտների համար բարենպաստ և գրավիչ կրթական միջավայր լինելուց: Այնուհետ ՀԱԱՀ ղեկավարությունը հանդիպում ունեցավ վարժարանի աշխատակիցների հետ:
Վ. Ուռուտյանը նախ շնորհավորեց վարժարանի ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ՝ շնորհակալություն հայտնելով, որ անգամ այդ դժվարին պայմաններում, սուղ աշխատավարձով նրանք շարունակում են հավատարիմ մնալ ուսուցչի վսեմ առաքելությանը՝ կրթելով ու դաստիարակելով սերունդ, որը պահանջատեր է և պատասխանատու իր երկրի ապագայի համար: «Սիրելի՛ ուսուցիչներ, ձեր ձեռքերում է մեր երկրի ապագան, մաղթում եմ առողջություն և արդյունավետ աշխատանք՝ ձեր առաքելությունն ի կատար ածելու պատասխանատու և պատվաբեր գործում, այն է՝ մատաղ սերնդին կրթելն ու դաստիարակելը, նրանց հոգու մեջ մարդկային ազնիվ արժեքներ ու իսկական հայրենասերի ոգի սերմանելը, նրանց հաջողությունների մղելը»,-նշեց Վ. Ուռուտյանը, ապա անդրադարձավ վարժարանում առկա խնդիրներին, դրանց լուծման ուղիներին, վարժարանի զարգացման տեսլականին:
Այնուհետև վարժարանի աշխատակիցները համալսարանի ղեկավարությանն ուղղեցին մի քանի հարցեր, որոնք առնչվում էին ուսուցիչների սոցիալական փաթեթներին, հավելավճարներին, ուսանողական խորհուրդ-աշակերտական խորհուրդ կապի ամրապնդմանը, մասնագիտական կողմնորոշմանը նպաստող ճանաչողական այցերի կազմակերպմանը, վարժարանի համար առանձին պաշտոնական կայք ստեղծելուն, այնտեղ բուֆետ և բուժկետ բացելուն: Պատասխանելով բարձրացված հարցերին՝ Վ. Ուռուտյանն ասաց, որ հետևողական է լինելու վարժարանում առկա բոլոր խնդիրների լուծմանը, և առհասարակ վարժարանը լինելու է իր ուշադրության կենտրոնում:


Նազելի Ավագյան

 

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու

ՀԱԱՀ ռեկտորի մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու 

Դեկտեմբերի 14-ին, աշխատանքային օրվա ավարտին, լրացավ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը: Նշված ժամկետում մրցույթին մասնակցելու համար դիմում է ներկայացրել մեկ հավակնորդ՝ Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Վարդան Էդիկի Ուռուտյանը:


«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Կարեն Ղարախանյան

...

Նիդերլանդների կրթաթոշակային ծրագիր

Ծրագիր ԱՄՆ-ում առաջնորդական հմտություններով ուսանողների համար

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Դեկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
25 26 27 28 29 30 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31 1 2 3 4 5

Գրանցվեք նորությունների համար

10