hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Հինգշաբթի, Հոկտեմբեր 04

Ուսումնական պրակտիկա «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ» առարկայից 

Համալսարանում ընթացող բարեփոխումների շրջանակներում առանձնակի կարևորվում է ուսումնական պրակտիկաների արդյունավետության բարձրացումը, երբ տեսական գիտելիքն ամրապնդվում է գործնականով: Այս առումով Հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոնը (վարիչ, գյուղ.գիտ. դոկտոր, պրոֆ. Գ.Եղիազարյան) նորովի մոտեցում է հանդես բերում պրակտիկաների անցկացմանը՝ ելնելով նաև «Հիդրոտեխնիկական կառուց-

վածքներ» առարկայի առանձնահատկություններից: «Հողաբարելավում, հողային և ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները նշված առարկայից ուսումնական պրակտիկան անցկացրեցին Մարմարիկի և Ազատի ջրամբարներում, ինչպես նաև Երևանյան լճի տարածքում: Պրակտիկայի մասնակից 12 ուսանողներն էլ մոտիկից ուսումնասիրեցին ջրամբարների կոնստրուկտիվ տարրերը, կիրառված նորագույն տեխնոլոգիաները, ինչն իրոք, ավելի շոշափելի կդարձնի տեսական գիտելիքների խորացումը և կնպաստի ուսանողների կողմից կուրսային աշխատանքների կատարմանը:
Հնգօրյա պրակտիկայի ընթացքում ուսանողներին հիդրոտեխնիկական կառուցվածքներին մանրամասն ծանոթացնում և նրանց հետ մասնագիտական հարցեր էին քննարկում ՀՏԿ և մելիորացիայի ամբիոնի դոցենտներ Հայկ Ղազարյանը և Քոչար Մարտիրոսյանը:


Նկարագիր.

Մարմարիկի ջրամբար. գտնվում է Կոտայքի մարզի Մարմարիկ գետի վրա: Ջրամբարն ունի 55 մ բարձրության պատվար, 24 մլն խմ ընդհանուր ծավալ և 23 մլն խմ օգտակար ծավալ: Մարմարիկի ջրամբարի շահագործման շնորհիվ ջրի բացթողումները Սևանա լճից նվազել են տարեկան 23 մլն խմ: Կոտայքի մարզի 1055 հա գյուղատնտեսական հողատարածքները (Մեղրաձորի, Աղավնաձորի, Մարմարիկի, Փյունիկի և Հրազդանի բնակեցված տարածքները) ստանում են մոտ 9 մլն խմ ոռոգման ջուր:

Ազատի ջրամբար. ունի 24,5 մետր խորություն, կարող է 70 մլն խորանարդ մետր ջուր տեղավորել, որից օգտակարը սովորաբար լինում է 60 մլն խորանարդ մետր, մակերեսը 2,85 քկմ է: Երկնքից այն մեծ փշերով ու երկար պոչով ձկան տեսք ունի, գտնվում է 55 կմ երկարություն ունեցող Ազատ (Գառնի) գետի միջին հոսանքում: 

Jrambar_4


Երևանյան լիճ (Երևանյան ծով). արհեստական ջրամբար է, որը գտնվում է Երևանի հարավ-արևմուտքում՝ Հրազդանի կիրճում՝ 908 մ բարձրության վրա։ Կառուցվել է Հրազդան գետի հոսքը կանոնավորելու և ջրերն օգտագործելու նպատակով։ Պատվարը հողային է՝ երեսպատված երկաթբետոնե սալիկներով, երկարությունը՝ 480 մ, առավելագույն բարձրությունը՝ 29 մ։ Կամրջի դեր է կատարում Երևանի աջափնյա և ձախափնյա շրջանների միջև։ Ոռոգման ջուրը բաց է թողնվում աջ ափին կառուցված հատակային ջրթողքի միջոցով։ Լճի աջ ափի երկարությամբ (364 մ) կառուցվել է խրամատային ջրընդունիչ՝ լողացող մարմինները հեռացնելու նպատակով։ Լճի ափերը մասնակիորեն բետոնապատված են։ Երևանյան լիճը մեծ նշանակություն ունի շրջապատի միկրոկլիմայի և քաղաքային հանգստի գոտու ձևավորման համար։ Կանոնավորվել է Հրազդանի վերին հոսանքի ազատ հոսքը, լճից սկսվում են Էջմիածնի և Փարաքարի ջրանցքները։ Ձմռանը հազվադեպ սառցակալում է։


ՀՏԿ և մելիորացիայի ամբիոն

 

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում

Ուսման հնարավորություն Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում 

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ռուսեի Անգել Կանչևի անվան համալսարանում (Բուլղարիա) ուսումը 4 ամսով շարունակելու համար: Վերոնշյալ համալսարանում ուսումը 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում շարունակելու հնարավորություն կստանան ՀԱԱՀ-ի 2 ուսանող։ Նրանց կտրամադրվի ամսական 800 եվրո կրթաթոշակ և 275 եվրո գումար`

...

Ուշադրությու´ն

Կյանքի և բիզնես հմտությունների դասընթացներ

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հոկտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Գրանցվեք նորությունների համար

10