hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Հուլիս 10

Տնտեսագիտական ֆակուլտետն ավարտեց 169 շրջանավարտ

Հուլիսի 10-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ Տնտեսագիտական ֆակուլտետի 2018թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: Ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը,

բացման խոսքում ողջունելով բոլոր շրջանավարտներին, նրանց ծնողներին, դասախոսներին և միջոցառման մասնակիցներին, վերհիշեց այն 5 տարիները, որոնց ընթացքում ուսանողները քայլ առ քայլ, օր առ օր աճել են, զինվել մասնագիտական գիտելիքներով ու հմտություններով՝ ժամ առ ժամ մոտենալով այս բաղձալի օրվան: Շնորհավորելով շրջանավարտներին՝ մաղթեց, որ օգտագործեն իրենց ներուժը՝ դառնալով արժանավոր մասնագետներ, ապա խոսքը փոխանցեց ՀԱԱՀ ռեկտոր, ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանին:
«Այսօր ամենազգացմունքային օրերից մեկն է ոչ միայն շրջանավարտների կյանքում, այլև համալսարանի, քանի որ մայր բուհն այսօր դեպի մեծ կյանք է ճանապարհում 5 տարի շարունակ իր գրկում պահած-փայփայած զավակներին, որոնցից յուրաքանչյուրին սիրում է յուրովի»,-ասաց ռեկտորը՝ հույս հայտնելով, որ բակալավրի շրջանավարտների մի մասը կշարունակի ուսումը մագիստրատուրայում, ապա՝ ասպիրանտուրայում և կբռնի գիտության ճանապարհը, իսկ մյուս մասը մասնագիտական գործունեության կացնի հանրապետության ագրոպարենային արտադրությունում՝ նպաստելով ոլորտի զարգացմանը: «Բոլորիդ շնորհավորում եմ բուհը հաջողությամբ ավարտելու առթիվ, մաղթում կանաչ, մեծ ճանապարհ և բարի երթ դեպի մեծ կյանք»,-խոսքը եզրափակեց ռեկտորը:
Շրջանավարտներին բարի ճանապարհ մաղթեցին նաև ԱՊՀ էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Վարդան Ալեքսանյանը, Ագրոբիզնեսի կազմակեպման և կառավարման ամբիոնի վարիչ Հայկ Ղազարյանը, Ֆինանսներ և վարկ ամբիոնի վարիչ Սաթենիկ Մկրտչյանը:
«Վստահ եմ, որ դուք կլինեք ոչ միայն հզոր մասնագետներ, այլև կկերտեք հզոր ընտանիքներ և կառաջնորդվեք հայրենասիրության, հավատքի և սիրո ուժով: Ձեր բոլորի մայրերի աղոթքով թո՛ղ հարթ լինի ապագա անցնելիք ճամփան»,-մայրաբար բարեմաղթեց վերջինս:
Շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին սիրելի դասախոսներին՝ մասնագիտական և կյանքի դասերի համար՝ վստահեցնելով, որ երբեք չեն մոռանա երկրորդ տուն դարձած մայր բուհը, ամենուր բարձր կպահեն Ագրարային համալսարանի պատիվը:
Այնուհետև սկսվեց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս տարի Ագրարային համալսարանը տնտեսագիտության բակալավրի որակավորում շնորհեց 169 ուսանողի հետևյալ մասնագիտություններով՝ «Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում» (16 շրջանավարտ), «Սննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում» (16 շրջանավարտ), «Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ» (61 շրջանավարտ) և «Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում» (76 շրջանավարտ): Նշենք, որ Տնտեսագիտական ֆակուլտետի 2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտների 23.4%-ը՝ 39 ուսանող, բուհն ավարտեց գերազանցությամբ ՝ կարմիր դիպլոմները ստանալով անձամբ ՀԱԱՀ ռեկտորից:


Նազելի Ավագյան

 

Հայտարարություն

Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը` հայ դիմորդների համար

Շվեյցարիայի կառավարությունը ներկայացնում է 2019–2020 թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիր` հայ դիմորդների համար, որին մասնակցելու պայմաններն ամբողջությամբ ներկայացնում ենք․
Ամբողջական կրթաթոշակներ Շվեյցարիայում ասպիրանտական, հետդոկտորական ծրագրով սովորելու կամ հետազոտություններ իրականացնելու համար։
All disciplines taught in the mentioned Universities are accepted, except artistic disciplines
Դիմումներն ընդունվում են նշված համալսարաններում դասավանդվող բոլոր մասնագիտություններով, բացառությամբ արվեստի բնագավառի մասնագիտությունների։

...

Միջազգային դասընթացներ գյուղատնտեսության ոլորտում

Օքսֆորդի համալսարանում սովորելու հնարավորություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Սեպտեմբեր 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
26 27 28 29 30 31 1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 1 2 3 4 5 6

Գրանցվեք նորությունների համար

10