hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Anything in here will be replaced on browsers that support the canvas element

Շնորհավորանքներ

«Չմոռացվող ցավ» խորագիր

Միջազգային գիտաժողով

Օնլայն հարց ու պատասխան skype ծրագրի միջոցով երկուշաբթի,չորեքշաբթի,ուրբաթ ժամը՝ 10:00-12:00-ը
Երեքշաբթի, Հունիս 26

Լույս է տեսել «Ֆերմեր» գործնական ձեռնարկը 

Գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվա-րող սուբյեկտները, գյուղացիական տնտես-ություններն ու ֆերմերներն այսուհետ իրենց գործունեությունը կարող են ավելի արդյունավետ և գիտականորեն հիմնա-վորված իրականացնել՝ հիմքում ունենալով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտնականների կողմից հրատարակված «Ֆերմեր» գործնական ձեռնարկը:

Հունիսի 26-ին Ագրարային համալսարանի դահլիճում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարություն-ների, ՀՀ մարզպետարանների գյուղա-տնտեսության և բնապահպանության վարչությունների աշխատակիցներ, Գյու-ղատնտեսության զարգացման հիմնա-դրամի, Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների, Ֆերմերների ազգային միավորման և գյուղատնտեսության ոլորտի այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտով հետաքրքրված անձինք:
Ողջունելով հյուրերին՝ ՀԱԱՀ ռեկտոր, ԳԱԱ իսկական անդամ Արշալույս Թարվերդյանը ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը, որը մշակվել, խմբագրվել և հրատարակվել է ընդամենը երկու տարվա ընթացքում: «Ներկայումս ագրարային ոլորտի արդիականացումն անհնար է առանց կրթական, գիտական ու խորհրդատվական համակարգերի արմատական բարելավման, ուստի Ագրարային համալսարանի համար գերակա խնդիր է ոչ միայն որակյալ կադրերի պատրաստումը, այլև ագրարային արտադրությունում աշխատող մասնագետների և ֆերմերների շարունակական ուսուցումն ու նրանց համապարփակ խորհրդատվության մատուցումը: Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ համալսարանի ռեկտորատը և գիտական խորհուրդը որոշում ընդունեցին հանձնարարել մասնագիտական և խորհրդատվական աշխատանքի մեծ փորձ ունեցող դասախոսներին կազմել գործնական սույն ձեռնարկը, որն օգտակար կլինի ոչ միայն սկսնակ ֆերմերներին, այլև գյուղատնտեսության ոլորտում տարիների փորձ ունեցող մասնագետներին՝ լրացնելու արդեն իսկ կուտակած գիտելիքները»,- նշեց ռեկտորը:
Շուրջ 500 էջանոց գրքում ներկայացված են բուսաբուծության, բանջարաբուծության, պտղաբուծության և խաղողագործության հիմնական առանձնահատկությունները, անասնաբուծության, անասնաբուժության, գյուղատնտեսության մեքենայացման, ինչպես նաև ագրարային էկոնոմիկայի ընդհանուր դրույթները: Ձեռնարկի կառուցվածքը, ձևավորումը, տեքստերի շարադրանքը, նկարներով և գրաֆիկներով հագեցվածությունը թույլ են տալիս հեշտությամբ գտնել հետաքրքրող հարցերի պատասխանները:
«Ֆերմերների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Ռոզա Ծառուկյանը կարևորեց նման ձեռնարկի անհրաժեշտությունը հայ ֆերմերների համար: «Սերմնաբույծ» ՍՊԸ-ի նախագահ, ֆերմեր Վռամ Գյուլզադյանը, ով նաև ՀԱԱՀ շրջանավարտ է, ևս ողջունելով ձեռնարկի լույս ընծայումը, ընդգծեց.
«Ձեռնարկը վաղուց սպասված էր հայ ֆերմերների շրջանում: Այն իսկապես օգնություն է ֆերմերներին և հնարավորություն կտա գյուղատնտեսությամբ զբաղվողերին իրենց աշխատանքները կազմակերպել ավելի արդյունավետ՝ հենվելով ոլորտի մասնագետների գիտական խորհրդատվության վրա»:

Նա նաև առաջարկեց 500 էջանոց ծավալուն գիրքը հրատարակել առանձին բաժիններով, որպեսզի յուրաքանչյուր ոլորտի գյուղատնտես իր ձեռքի տակ ունենա կոնկրետ բնագավառին վերաբերող ամփոփ գրքույկ: Ի պատասխան՝ ՀԱԱՀ ռեկտոր Ա. Թարվերդյանն ասաց, որ նման ձևաչափով գրքի ստեղծումը համալսարանի առաջին փորձն էր, և քանի որ գիրքը ստեղծվել է բավականին սեղմ ժամկետում, ապա չի կարող զերծ լինել թերություններից: 
«Գրքի խմբագրական խորհուրդը և աշխատանքային խումբը երախտագիտությամբ կընդունեն բոլոր դիտողություններն ու առաջարկները, որոնք համապատասխան քննարկումներից հետո հաշվի կառնվեն գրքի վերահրատարական ժամանակ»,- նշեց ռեկտորը՝ խորին շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել գրքի կազմման և հրատարակման գործում:
Վերջում շնորհանդեսին ներկաները նվեր ստացան «Ֆերմեր» գործնական ձեռնարկի մեկական օրինակ:


Նազելի Ավագյան

 

Հովնանյան կրթաթոշակ ուսանողներին. մրցույթը կկայանա նոյեմբերին

Մրցույթ ուսումը Կրակովի Յագելլոնիան համալսարանում շարունակելու նպատակո

Հայտարարություն

ԱԳՐՈԼՈՒՐ

Իրադարձությունների օրացույց

Հուլիս 2018
Կիր Երկ Երք Չրք Հնգ Ուբթ Շբթ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Գրանցվեք նորությունների համար

10